Michael Kors-ը 1,2 մլրդ դոլարով գնում է Jimmy Choo-ն
Միացյալ Նահանգների Michael Kors ընկերությունը համաձայնության է հասել 896 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,2 միլիարդ դոլարով) Մեծ Բրիտանիայի Jimmy Choo կոշիկի արտադրողի գնման շուրջը, ասված է ընկերության հայտարարության մեջ։
Michael Kors-ը կաանխիկ 2,3 ֆունտ ստեռլինգ կվճարի Jimmy Choo-ի մեկ բաժնետոմսի դիմաց: Կոշիկի բրենդը վաճառքի էր հանվել այս տարվա ապրիլին, քանի որ դրա հիմնական սեփանկանատերը՝ JAB Holding-ը, որոշել էր դուրս գալ luxury ապրանքների սեգմենտից:
The Wall Street Journal թերթը նշում է, որ Michael Kors-ի համար Jimmy Choo-ի գնումը ներկայացնում է իր գործարարությունը բազմատեսակացնելու հնարավորություն կանանց պայուսակների շուկայի աճի դանդաղման պայմաններում, որոնց բնագավառում մասնագիտացած է ընկերությունը:
Customer Growth Partners հետազոտական ընկերության տվյալներով, որոնք բերում է հրատարակությունը, անցյալ տարի այդ շուկան աճել է սոսկ 2 տոկոսով, մինչդեռ վեց տարի առաջ աճը կազմել է տարեկան 15 տոկոս: Michael Kors-ի հայտարարության համաձյան՝ ընկերությունը պլանավորում է Jimmy Choo-ի վաճառքներն ավելացնել մինչեւ 1 միլիարդ դոլար:
Բրիտանական Jimmy Choo բրենդը հիմնվել է 1996 թվականին գործարար Ջիմի Չուի եւ բրիտանական Vogue հանդեսի նախկին խմբագիր Թամարա Մելոնի կողմից: 2001 թվականին գործարարն ընկերությունում իր բաժինը (50 տոկոս) վաճառել է 10 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այդ ժամանակվանից ի վեր բրենդը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին:
Michael Kors-ը հագուստի, կոշիկի, օծանելիքի եւ աքսեսուարների ամերիկյան բրենդ է: 1981 թվականին հիմնել է Մայքլ Քորսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: