«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արսեն Քարամյանն է

Ժողովրդագրական խնդիրը Հայաստանի առջև ծառացած ամենակենսական հիմնահարցերից մեկն է։ Արտագաղթի բարձր ցուցանիշներն ու ամուսնությունների, ծնելիության մակարդակի նվազումը տարեցտարի հանգեցնում են բնակչության թվաքանակի կրճատմանը։ Շատերն այն ազգային անվտանգության խնդիր են համարում։ Պետությունը տարբեր ծրագրերով փորձում է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Դրանցից մեկն էլ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն է, որն իրականացվում է բավական տևական ժամանակ։ Որքանով են այս և նման ծրագրերն ազդում դեմոգրաֆիական իրադրության բարելավման վրա, ինչ նախագծեր են նախատեսվում առաջիկայում երիտասարդ ընտանիքների համար։ Այս հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ։

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31