Ամուլսարի ծրագիրը դրական առաջընթաց է գրանցել Նախաարդյունահանման սերտիֆիկացիայի գործընթացում
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող Լիդիան Արմենիա ընկերությունը շարունակում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի լիիրավ անդամակցության ուղղությամբ քայլերը: Ընկերությունը տեղեկացնում է, որ այս տարվա մայիսին Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կողմից իրականացված աուդիտը եզրակացրել է, որ Ամուլսարի ծրագիրը դրական առաջընթաց է գրանցել Նախաարդյունահանման սերտիֆիկացիայի գործընթացում:
Ընկերության համապատասխան փաստաթղթերի ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Օրենսգրքի պահանջներին անհամապատասխան որևէ ցուցանիշ չկա, մշակված փաստաթղթերը բարձր որակի են և համապատասխանում են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի բոլոր ընթացակարգերին և ուղեցույցներին:
Չնայած դեռևս զգալի աշխատանք կա կատարելու այս ուղղությամբ, բայց արդեն կարելի է արձանագրել, որ Լիդիանը ճիշտ ուղու վրա է՝ Նախաարդյունահանման աուդիտը 2017թ. 3-րդ կիսամյակում անցնելու համար, նպատակ ունենալով ստանալ Նախաարդյունահանման սերտիֆիկատը մինչև 2017թ. ավարտը: