Բաժիններ՝

Մեսսին «Բարսելոնային» թեկնածուներ է առաջարկել, որոնք կարող են փոխարինել Նեյմարին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նորից փորձում է ազդել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա:

Մոտ ժամանակները «Բարսելոնան» կարող է կորցնել իր առաջատարներից մեկին՝ Նեյմարին: Ըստ շատ հեղինակավոր ԶԼՄ-ների տվյալների, բրազիլացին տեղափոխվում է ՊՍԺ: Այդ պատճառով, «կապտանռնագույններն» արդեն սկսում են դիտարկել նրա փոխարինման հետ կապված տարբերակները: Այս իրավիճակից այն կողմ չէր կարող մնալ Լիոնել Մեսսին:

Ըստ Don Balon-ի տվյալների, Լեոն «Բարսելոնային» ներկայացրել է թեկնածուների ցուցակ, ովքեր կարող են հարմարվել «Բարսելոնայում» և փոխարինել Նեյմարին:

Այսպիսով, Նեյմարի փոխարինման գլխավոր թեկնածուն, ըստ ՄեսսիիԱ կարող է լինել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան: Մեսսին դեմ չի լինի նաև, եթե իր ակումբակիցները դառնան Անխել Դի Մարիան՝ ՊՍԺ-ից, և Ուսման Դեմբելեն՝ Դորտմունդի «Բորուսիայից»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել 222 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս