Մարդիկ հաջողության են հասնում տարբեր ձևերով: Ունիվերսալ բաղադրատոմս չկա, բայց, այնուամենայնիվ, հաջողակ մարդիկ բազմաթիվ նմանություններ ունեն: Ի՞նչն է նրանց միավորում. հաջողության հասնելու ցանկությունը:
Եթե աշխատավայրում քաղցրեղենի և բարձր կալորիականությամբ սննդի հյուրասիրությունից հրաժարվելն անհնար է, ապա պահեք դրանք ոչ թափանցիկ տուփերի մեջ, որպեսզի կարողանաք կենտրոնանալ աշխատանքի վրա:
Բուռն ու հագեցած պատանեկությունը երիտասարդ տղային կանգնեցրեց անձնական դրամայի առաջ։ Երբ նա 30-ն անց էր, նրա մոտ հայտնաբերվեց աջ ձեռքի քաղցկեղ։ Այն ժամանակների համար անբուժելի հիվանդությունը նա համարեց իր գործած բազմաթիվ մեղքերի համար պատիժ։
Կենսագործունեության համար օրգանիզմին նաև ճարպեր են հարկավոր։ Այս մթերքներն առողջ ճարպեր են պարունակում և չչարաշահելու դեպքում առողջության հետ կապված խնդիրների պատճառ չեն դառնա։
Ես մտովի պատկերացնում եմ վաղվա «Արարատը», որը կկարողանա ոչ միայն հավակնել, այլև անմիջական մասնակցություն ունենալ ԽՍՀՄ առաջնության մեդալների բաշխմանը։ Մենք պետք է ձգտենք դրան։ Երազում եմ ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել Մյունխենի օլիմպիական խաղերին։
«Ընթացիկ տարվա մասին կարող եմ ասել, որ որոշակի պասիվություն նկատվում է, որը, իհարկե, ցանկալի է, որ փոփոխվի և ավելի ակտիվանա»,- նկատեց Ա. Էրոյանցը։
Կան միջազգային ապացուցողական տվյալներ, որ երկարատև դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության և անձի բարեկեցության վրա։ Բայց այդ արդյունքներն իրական են դառնում միայն խելամիտ իրականացման դեպքում։ Կրթության մեջ լավ մտադրությունները բավարար չեն հաջողության հասնելու համար։
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:
Ամեն օր մենք շատ ժամանակ ենք ծախսում կարևոր և ոչ այնքան կարևոր գործեր կատարելու համար: Եվ նույնիսկ չենք էլ մտածում, թե ամբողջ կյանքի ընթացքում որքան ժամանակ է գնում քնելու, ուտելու և անգամ՝ լոգանք ընդունելու վրա:
Աղիների մաքրումը կարևոր է օրգանիզմի համար, քանր որ դրանցում մեծ քանակով վնասակար նյութեր և տոքսիններ են կուտակվում, որոնք ազդում են ոչ միայն քաշի, այլև ինքնազգացողության վրա։ Կայքը ներկայացրել է աղիները մաքրելու 8 բնական միջոց։
Քիչ զույգեր կան, որոնք ամուսնությունից 15 տարի անց էլ ապրում են «Այր ու կին` մի մարմին» սկզբունքով, սակայն դա չի նշանակում, որ այն զույգերը, որոնց մոտ անցել է միաձուլման փուլը, վստահելի, մտերմիկ հարաբերություններ չունեն:
«Լոխ լյավա», «ա’ խոխա», «մղափուն», «հինգիդամ» և այլ բառային արտահայտություններին ավելացրել ենք կերպարներ՝ ավելի տպավորիչ դարձնելու համար», – մեկնաբանում է Zangi-ի PR մենեջեր Ռուզաննա Փիլոսյանը:
յս վիտամինը կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Որոշակի սննդային սովորությունները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ մաշկի չորության, դերմատիտների, մազաթափության, սրտխառնոցի, ախորժակի կորստի, թուլության, մկանային ցավերի։
«12-ամյա կրթության պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է։ Մենք այստեղ խնդիր ունենք յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման հետ։ Նախկինում շատ երեխաներ, ավարտելով 9-րդ դասարանը, չէին գնում ավագ դպրոցներ, մի որոշ հատվածը գնում էր կամ միջին մասնագիտական հաստատություններ, կամ արհեստագործական, իսկ սեպտեմբերի մեկից դա դառնում է պարտադիր։ Երեխան պարտադիր պետք է հաճախի կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական, կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն»,- ասաց պարոն Արշակյանը։
«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության», – ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:
Մեզ հետ զրույցում Զ. Հովհաննիսյանն անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի եղբոր մեղադրանքին՝ ասաց, որ ինքը չի ստում. «Ես, նախ՝ ստելու առիթ չունեմ, այդ ամեն ինչն արձանագրված է, և ոչ միայն ես եմ դա ասում, այլև նախաքննության մարմինն է հայտարարություն տարածել, որ կինը ենթարկված է եղել ընտանեկան բռնության: Սա ինձնից չի գալիս, ես ոչ մի բան չեմ ասում այդ թեմայի շուրջ: Քրեական գործի հետ կապված էլ՝ ես ոչինչ երբևէ չեմ ասել: Դա ինքն իրավապահ մարմիններին թող ասի, և ոչ թե՝ ինձ»:
ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:
Երբ ամառը գալիս է մայրաքաղաք, նշանակում է՝ ժամանակն է այն դարձնել անմոռանալի: Երաժշտության, պարերի և սնունդի տոներին մասնակցելը հրաշալի որոշում կլինի: Բայց փառատոների գնալուց, սիրելի խմբի մենակատարի հետ ծանոթանալուց առաջ հարկ է մտածել հագուստի մասին:
Առողջ մնալու համար աստիճաններով բարձրացեք և ինքներդ տարեք Ձեր իրերը: Ես աստիճանները 2-2 եմ բարձրանում, որ մկաններս աշխատեն:
3 տարեկանից նրան անընդհատ կասեմ. «Թանկագինս, դու պարտավոր չես ինժեներ կամ իրավաբան դառնալ: Եվ ընդհանրապես, բացարձակ կարևոր չէ, թե դու ինչ կդառնաս, երբ կմեծանաս: Ուզում ես դիահերձո՞ղ դառնալ, դարձիր, թե՞ ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքն է քեզ դուր գալիս: Խնդրեմ: Իսկ գուցե առևտրի կենտրոնում մանուկներին զվարճացնող ծաղրածո՞ւ: Գերազանց ընտրություն է»:
Շատերի հետ է պատահում, որ չեն կարողանում գտնել սմարթֆոնը կամ մեկ այլ գադջետ: Նման իրավիճակներում ելք գտնելու համար պետք է հետևել որոնողական համակարգի վերջին թարմացումներին: Google-ի որոնման բաժնում կարող եք գտնել սմարթֆոնի կոորդինատներն այնպես, ինչպես Android Device Manager-ում կամ այլ ծրագրերում:
Արդեն ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը չի մոռանում իր ոչ հարթ հարաբերություններն իր նախկին ակումբի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի պնդմամբ՝ թատրոնի նոր տարածքի ճարտարապետաշինարարական նախագծի աշխատանքները կազմակերպելը երկար գործընթաց է պահանջում: Նրա խոսքով՝ թեև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոր տարածքի բանալին իրենց է հանձնել փետրվարի 15-ին, բայց սեփականության վկայականը նոր են ստացել:
«Մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպտակով: Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության»:
Միայնակ ճամփորդելու ընթացքում Ձեզ մոտ այնպիսի հատկանիշներ կբացահայտվեն, որոնց մասին գաղափար անգամ չունեիք:
Առավոտվա ժամը 6։00-9։00-ն ընկած ժամանակահատվածում օրգանիզմ ընկած ճարպերը, օրինակ, յուրացվում են ամբողջովին, առանց մնացորդի, իսկ ահա երեկոյան դրանց մի մասը հայտնվում է ենթամաշկային բջջանյութի մեջ: Այդ պատճառով էլ առավոտյան նախաճաշին ճիշտ է ուտել պանիր, կարագ, կաթնաշոռ:
Կառլոս Մենեմը, որը Արգենտինայի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1989-1999թթ., ծնվել է 1930 թվականին` որոշ տվյալների համաձայն՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք Արգենտինա էին ժամանել Սիրիայից Հայոց ցեղասպանության տարիներին:
Արյան համար։ Անեմիայով տառապող անձանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ կաղամբի հյութ խմել։ Այն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են արյան համար։
«Ես ջարդված, կոտրված եմ տեսնում իմ երկրի մտավորականներին: Ես շատ կարևոր եմ համարում հատկապես՝ գրի մարդկանց, քանի որ հենց գրի միջոցով է պատկերվում իրականությունը, նրանք պարտավոր են խիզախել, եթե ոչ, ուրեմն թող ձայները կտրած մի կողմ քաշվեն, լռեն. վախկոտի ներկայությունը միշտ վտանգավոր է բոլոր ոլորտներում»:
«Ես կապ չեմ տեսնում, թե Ռուսաստանի նախագահական ընտրություններն ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: