«Իրենք բոլորն այս համակարգի սպասարկուներն են». Զարուհի Փոստանջյանը՝ «Ելքի» և քաղաքական դաշտի մյուս ընդդիմադիրների մասին

«Մենք գործընկերներ չունենք քաղաքական դաշտում, մեր գործընկերը մեր ընդդիմադիր հանրությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Ելքի» իրենց գործընկերների հորդորին՝ դադարեցնել վհուկների որսը:

Նրա խոսքով՝ իրենք համագործակցելու եզրեր չունեք բոլոր նրանց հետ, ովքեր չեն դատապարտում այս համակարգը. «Իրենք բոլորն այս համակարգի սպասարկուներն են, նրանք մի աստիճանի վրա են ՀՀԿ-ի հետ: Եթե քվեարկում են այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, նրանք քվեարկում են այս համակարգի պահպանման համար: Մենք այս համակարգը պետք է տապալենք, մեր ողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է հիմնահատակ տապալենք այս համակարգը, որը պետք է չունենա այդ գործակալական ցանցը, չպետք է ունենա այդ նախորդ իշխանության հետ կապերը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս