ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ ավանդների գրավադրմամբ սպառողական վարկեր և վարկային գծեր

ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավանդներ ձևակերպող կամ գործող ավանդներ ունեցող հաճախորդները,  կարող են ձևակերպել սպառողական վարկ կամ վարկային գիծ՝ իրենց ավանդի գրավով:

Ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում և առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը Բանկից և չկորցնել կուտակված տոկոսները, այլ վերցնել վարկ տվյալ ավանդի գրավով, պահպանելով ավանդի կուտակված տոկոսները: Հաճախորդի ընտրությանը Բանկն առաջարկում է․

  • սպառողական վարկ՝ մարման գրաֆիկով (ամսական անուիտետ կամ ամսական տոկոսների վճարում՝ ժամկետի վերջում հիմնական պարտքի մարմամբ);
  • վարկային գիծ՝ ամսական տոկոսների վճարումով և վարկային գծի մայր գումարի մարմամբ ժամկետի վերջում։

Ավանդի գրավով վարկի/վարկային գծի հիմնական պայմաններն են․

  • Ժամկետ՝ մինչև գործող ավանդի ժամկետի ավարտը;
  • Տոկոսադրույք՝ ավանդի տոկոսները + 4.5%;
  • Գումար՝ ավանդի գումարի 100%-ի չափով;
  • Արժույթ՝ վարկը/վարկային գիծը տրամադրվում է ավանդի արժույթով;
  • Միջնորդավճար՝ վարկը տրամադրվում և սպասարկվում է առանց որևէ միջնորդավճարների։

Ավանդների գրավադրմամբ սպառողական վարկերի և վարկային գծերի պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս