Բաժիններ՝

«Մրցում եմ բոլորի՝ Նեյմարի, Մեսսիի, Լևանդովսկու, Իգուաինի հետ». Ռոնալդու

Նկատեք՝ Լեոն Կրիշի ցուցակում նույնիսկ առաջինը չէ:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կան մոլորակի վրա ֆուտբոլիստներ, որոնք իրեն ավելի լավն են դարձնում:

«Երբ դու ինչ-որ մարզաձևի գագաթին ես, դու չես կարող հանգստանալ կամ քնել, որովհետև միշտ գիտես՝ կան մարդիկ, ոորնք նույն մակարդակի վրա են, ինչ որ դու: Իհարկե, մենք համեմատում ենք իրար՝ մեկս մյուսի հետ: Ես մրցում եմ բոլորի՝ Նեյմարի, Մեսսիի, Լևանդովսկու, Իգուաինի և աշխարհի մյուս լավագույն ֆուտբոլիստների հետ:

Ես նկատի չունեմ, որ մենք կռվում ենք: Ոչ, մեզ դժվար է համեմատել: Բայց նրանց խաղը մնում է գլխավորն իմ մոտիվացիայի համար, որպեսզի ես նրանցից ավելի լավը լինեմ»,- «Ռեալի» աստղի խոսքերն է մեջբերում ESPN FC-ն:

Կարդացեք նաև

2016-17թթ. մրցաշրջանում Կրիշը հաղթեց Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս