Բաժիններ՝

Կուսաթաղանթի վերականգնումը կնոջ օրգանիզմին չի վնասում

Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը բացարձակապես վնաս չէ կնոջ օրգանիզմին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի համալսարանական թիվ 1 կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը:

Ըստ նրա՝ կուսաթաղանթի վերականգնման  հայտնի երկու ձևերն էլ առողջական խնդիրներ չեն առաջացնում. «Կուսաթաղանթի կարճաժամկետ վերականգնման դեպքում կնոջ սեռական օրգանի վրա կարեր են դրվում, որոնք մի քանի օր հետո՝ հինգից յոթ օրվա ընթացքում, ընկնում են: Երկարաժամկետ վերականգնման դեպքում կուսաթաղանթը պահպանվում է՝ մինչև կնոջ հաջորդ սեռական հարաբերությունը»:

Գոռ Ամիրբեկյանը դժվարանում է նշել կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունների մոտավոր արժեքը, բայց կարծում է, որ այն մեծապես կախված է վիրահատող բժշկից ու նաև՝ այն հիվանդանոցից, որտեղ նա աշխատում է:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշան Բադալյանը ևս նշում է, որ կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը կնոջ առողջությանը վնաս չէ. «Կուսաթաղանթի վերականգնումը ֆիզիկական գործողություն է, հետևաբար՝ կնոջ օրգանիզմին այն վնասել չի կարող»:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս