
Ո՞ր դեպքում ավելի ուժեղ կլինեն, երբ հինգ հրանոթից կրակեն իշախանության վրա՞, թե՞ մեկ

168.am-ը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության հաղթանակը ո՞ր պարագայում է առավել իրատեսական՝ միասնական մեկ թեկնածուով հանդես գալու դեպքո՞ւմ, թե՞ մի քանի:
Ի պատասխան, Արամ Կարապետյանն ասաց. «Կարծում եմ՝ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես չի գա: Չի’ լինի նման բան: Ես բացառում եմ: Իհարկե, շահեկան կլինի, որ միասնական թեկանածուով հանդես գան, անշուշտ, այդ դեպքում ընդդիմությունն ավելի ուժեղ կլինի: Ձայների բաշխման խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն, ընտրություններն առաջին փուլով կավարտվեն: Պատկերացրեք՝ ո՞ր դեպքում ավելի ուժեղ կլինենեն, երբ հինգ հրանոթից կրակեն իշախանության վրա՞, թե՞ մեկ: Նույնիսկ, եթե «Բարգավաճ Հայաստանը» հանդես գա իր թեկնածուով, ես կարծում եմ, որ բոլոր մյուս ուժերը, բացի Սերժ Սարգսյանից, ընդդիմադիր դիրքերից ելույթ կունենան: Հայաստանում վիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով իշխանությանն է պաշտպանում` ավելի է փչանում, քան իշխանությունը»: