Աշնանը գնաճ չի սպասվում

Վերջին ժամանակներում տեղ գտած խոսակցություններն այն մասին, որ ներկայիս տնտեսական պայմաններում, հնարավոր է, տեղի ունենա սննդի ապրանքատեսակների գնաճ, տնտեսագետ, անկախ փորձագետ Հայկ Բալանյանը պատասխանեց. «Կարող է լինեն խոսակցություններ, սակայն, չեմ կարծում՝ իրականում գնաճ տեղի ունենա: Կասեմ ավելին՝ որ գնաճի վերաբերյալ տեղեկությունների հիմնական տարածողները ներկայիս գործող նախագահի իշխանության մաս կազմող «ընդդիմության» կողմից արված աղմուկն է: Միայն ներկա իշխանությունների մաս կազմող ուժերի ֆինանսական ռեսուրսներն են թույլ տալիս նմանատիպ փորձարկումներ և շշուկներ տարածել»:

Ըստ փորձագետի, առնվազն աշնանը գնաճ տեղի չի ունենա, քանզի աշնան ամիսները բերքառատ ամիսներ են, ու սննդամթերքի գների աճն այդքան էլ տեղին չէ: «Բերքահավաք է տեղի ունենում աշնանը, ինչի արդյունքում՝ ՀՆԱ-ն աճում է և, ըստ էության, հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ գները նվազում են և ոչ թե՝ աճում»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031