
Ցիտոմեգալովիրուսը շաքարային դիաբետով հիվանդանալու պատճառներից մեկն է

Ցիտոմեգալովիրուսը շաքարային դիաբետի երկրորդ տիպով հիվանդանալու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Այս եզրակացությանն են հանգել «BioMed Central» ամսագրում տպագրված հետազոտության հեղինակները: Նրանք փորձերի ընթացքում նկատել են, որ քրոնիկական վարակները, այդ թվում ցիտոմեգալովիրուսը, թուլացնում են մարդու իմունային համակարգը: Նրանք համոզված են, որ ցիտոմգալովիրուսից խուսափելու դեպքում կնվազի նաև շաքարային դիաբետով հիվանդների թիվը:
Ցիտոմեգալովիրուսի հարուցիչը ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում: Մարդու օրգանիզմում այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում և կարող է ակտիվանալ ցանկացած պահի: Հիվանդությամբ վարակման ճանապարհները մինչ այժմ վերջնականապես պարզված չեն: