Բաժիններ՝

Գիտական մրցույթի արդյունքներն ամփոփվել են

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի օգոստոս ամսվա արդյունքները:

Ըստ այդմ արտասահմանում միջազգային գիտաժողովներին մասնակցելու նպատակով աջակցություն են ստանալու հետևյալ երիտասարդ գիտնականները.

Գևորգ Մարտիրոսյան– կենս. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող, սույն թվականի հոկտեմբերի 25-28-ը Չինաստանի Պեկին քաղաքում կայանալիք 13th Asia-Pasific Congress of Clinical Microbiology and Infection գիտաժողովին մասնակցելու նպատակով ստանում է 264.000 դրամ ֆինանսական աջակցություն:

Գևորգ Վարդանյան–  ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, սույն թվականի հոկտեմբերի 4-7-ը Չինաստանի Դալյան քաղաքում կայանալիք 2rd International Conference on Mechanical Materials and Manufacturing Engineering (ICMMME2Ol2) գիտաժողովին մասնակցելու նպատակով ստանում է 400.000 դրամ ֆինանսական աջակցություն:

Կարդացեք նաև

Արմինե Հայրապետյան– ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, սույն թվականի հոկտեմբերի 4-6-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայանալիք IWA 4th Eastern European Young and Senior Water Professionals գիտաժողովին մասնակցելու նպատակով ստանում է 256.230 դրամ ֆինանսական աջակցություն:

Գոռ Գևորգյան– ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատող, սույն թվականի սեպտեմբերի 13-14-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կայանալիք Watershed Science and Technical Conference գիտաժողովին մասնակցելու նպատակով ստանում է 303.000 դրամ ֆինանսական աջակցություն:

Միքայել Արզաքանցյան– «Լազերային տեխնիկա» կրտսեր գիտաշխատող, սույն թվականի սեպտեմբերի 11-14-ը ԱՄՆ Տահո լիճ սիթի քաղաքում կայանալիք 7th International High Energy Class Diode Pumped Solid State Lasers (HEC DPSSL) Workshop գիտաժողովին մասնակցելու նպատակով ստանում է 400.000 դրամ ֆինանսական աջակցություն:

Անահիտ Թորոսյան- ԵՊՀ Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ, սույն թվականի սեպտեմբերի 30 – հոկտեմբերի 9-ը Խորվաթիայի Պրիմոստեն քաղաքում կայանալիք 11th Greta Pifat-Mrzljak International School of Biophysics գիտական դպրոցին մասնակցելու նպատակով ստանում է 255.000 դրամ ֆինանսական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս