Բաժիններ՝

Ո՞րն է սիրիահայ գործարարների ամենամեծ խնդիրը

Սիրիահայ գործարարները, ովքեր իրենց երկրում բռնությունների պատճառով տեղափոխվել են Հայաստան, այստեղ դժվարությունների են հանդիպում։ Պարզելու համար, թե ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, 168.am-ը զրուցել է ՀԳՄ նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

Որոշ ժամանակ առաջ սիրիահայ գործարարներին աջակցելու պատրաստակամությամբ հանդես էր եկել Հայաստանի հանրապետական գործատուների միությունը։ 168.am-ը հետաքրքրվեց միության նախագահ Գագիկ Մակարյանից, թե ինչ խնդիրների մասին է խոսքը և կոնկրետ ի՞նչ աջակցություն է ցույց տրվում գործարարներին։  «Մենք պարբերաբար կապվում ենք իրենց հետ: Ներկա պահին սպասում ենք գործարարների նոր խմբերին, որոնք պետք է գան: Միությունը պարտադիր կերպով փորձում է աջակցել, խորհուրդ տալ, ուղղորդել»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա Գ. Մակարյանն առանձնացրեց աշխատուժը: «Սփյուռքի գործարարները խնդիր ունեն աշխատուժ հավաքելու: Կա կազմակերպություն, որը բավական մրցունակ կադրեր է ունեցել Սիրիայում, սակայն նման աշխատուժ Հայաստանում հավաքագրելը բավական դժվար կլինի: Օրինակ, ինժեներներ, ինժեներական նախագծողներ, կոնստրուկտորներ կամ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք Հայաստանում, ցավոք, քիչ են: Ճարտարագիտական համալսարան ավարտածները ո՛չ մասնագետների բավարար քանակ են ապահովում, ո՛չ էլ որակային մասը: Մենք կրթության ոլորտում ունենք խնդիր, քանզի մեր կադրերն աշխատաշուկայում բացարձակապես մրցունակ չեն: Ուստի այդ խնդիրը երկակի բնույթ ունի»:
Փաստորեն, սփյուռքահայ գործարարները կարող են բողոքել, որ Հայաստանում աշխատուժի պակասի պատճառով՝ գործունեությունը ծավալել չեն կարողանում, և, ըստ Մակարյանի՝ այդ բողոքն արդարացված և տեղին կլինի:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս