Բաժիններ՝

Հայաստանը՝ 12 տարի անց

168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» վերջնական նախագիծը:

Դատելով դրանում տեղ գտած նպատակային ցուցանիշներից՝ կարելի է ենթադրել, որ 12 տարի անց ունենալու ենք «դրախտային» երկիր:

Մասնավորապես, համաձայն վերոնշյալ նախագծի, 2025 թ.՝ 2011 թ. համեմատ, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար (համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այն 46381 դոլար է): ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպը գնալով կկայունա՝ կազմելով մոտ 6.5%:

Ինչ վերաբերում է աղքատությանը, ապա վերջինիս մակարդակը 2025թ. զգալիորեն կնվազի՝ հասնելով 13.6%-ի՝ 2012թ. 33.1%-ի փոխարեն: Ընդ որում, 12 տարի անց Հայաստանում աղքատ կհամարվեն ոչ թե նրանք, որոնց ամսական սպառումը ցածր է 36.192 դրամից (ինչպես այսօր է), այլ այն անձինք, ովքեր մեկ ամսվա ընթացքում ծախսում են 56.716 դրամից պակաս գումար:

Կարդացեք նաև

Ռազմավարությունը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ է մեկ կարևոր պայման. մինչև 2025թ. կառավարությունը պետք է հասցնի նվազեցնել արտագաղթի տեմպերը, հակառակ դեպքում ոչ ոք չի կարողանա «վայելել» այդ նոր Հայաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս