«Ես համոզված եմ, որ Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի այս գործի հետ».Արամ Հարությունյան
«Ես համոզված եմ, որ Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի այս գործի հետ, համենայնդեպս, մոտիվացիա չկա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչին էր իրեն պետք: Ինքն իր էպոսի մոտիվներով քարոզարշավ էր անում ու իրեն հեչ պետք չէր դա: Ինձ համար անհասկանալի է նաև իշխանությունների անտարբերությունը Հայրիկյանի նկատմամբ: Հիմա ի՞նչ է փոխվել, առավել ևս, որ Հայրիկյանի ասելով առողջությունն ավելի է վատանում»,-168.am-ի հետ զրույցում նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:
Նրա կարծիքով, իշխանություններին ձեռնտու էր ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին անպայման քաղաքական երանգ տալ: «Մահափորձի քարոզարշավի ընթացքում իշխանությունների ամբողջ խոսքն այն էր, որ դա արվել է ընտրությունները վարկաբեկելու համար: Կենցաղային տարբերակը որևէ մեկին ձեռք չի տալիս»,-նշեց Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով, քանի որ ի սկզբանե ընտրվել էր քաղաքական դրդապատճառների վարկածը, այդ առումով քաղաքական գործիչ Վարդան Սեդրակյանին փորձում են կապել այդ ամենի հետ, ինչն անհնարին կլիներ, եթե կրակոցը համարվեր կենցաղային հողի վրա արված, քանի որ Վարդան Սեդրակյանն ու Պարույր Հայրիկյանը անձնական շփումներ չեն ունեցել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործի շրջանակում: