Գոռ Սուջյանն ու Սիրուշոն ապրիլի 6-ին անակնկալ կմատուցե՞ն (տեսանյութ)

Այսօր երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր խմբում մի տեսահոլովակ է տեղադրել, որից ենթադրվում է, որ նա և «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի երգիչ Գոռ Սուջյանն ապրիլի 6-ին պատրաստվում են իրենց երկրպագուներին անակնկալ մատուցել:

168.am-ի հետ զրույցում «Dorians» խմբի մենեջեր Արա Թադևոյանը հաստատեց, որ ապրիլի 6-ին սպասվում են անակնկալներ, սակայն առայժմ չցանկացավ մանրամասնել:

Մեզ հետ զրույցում Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը ևս չցանկացավ բացել փակագծերը. «Փոքր-ինչ զինվեք համբերությամբ և կիմանաք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս