Բաժիններ՝

«Պարոն երգահան, միառժամանակ ոգելից խմիչք մի´ օգտագործիր». Երևանի նախկին փոխոստիկանապետը՝ Ռ.Հախվերդյանին

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երգահան-երգիչ Ռուբեն Հախվերդյանի երեկվա ասուլիսին

«Երեկ երգահան-երգիչ Ռուբեն Հախվերդյանը հանդիպել է լրագրողների հետ ցուցադրաբար մաստակ ծամելով: Վերջում լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է ծամոն ծամելով ասուլիս տալիս, հնչել է «հրաշալի» պատասխան. «Ես ուզում էի իմ վերաբերմունքը ցույց տալ հայ մամուլի նկատմամբ»:
Կարդալով այս տողերը՝ շոկ ապրեցի… Որքան էլ դժգոհ լինես, բարեկիրթ մարդուն վայել չէ նման պահվածքը, առավել եւս հանրապետությունում ճանաչված եւ սիրված երգահանին:
Է’, որպես բողոքի նշան, պարոն երգահան, միառժամանակ ոգելից խմիչք մի´ օգտագործիր, աշխատիր քեզ հեղինակությանդ ադեկվատ պահել եւ խոսել կշռադատված ու առանց ցինիզմի… Ես գլուխ եմ խոնարհում երգահան-երգիչ Ռուբեն Հախվերդյանի առաջ, ես սիրում եմ նրա հիասքանչ, խորիմաստ երգերը, սակայն միաժամանակ չեմ կարող հարգել համերգներին, ասուլիսներին, հանրահավաքներին ոգելից խմիչք օգտագործած, անկշռադատված, անհեթեթ, ակնհայտ վիրավորական ելույթներ, հարցազրույցներ տվող Ռուբեն Հախվերդյանին: Նույնը վերաբերում է նաեւ մյուսներին, մյուս երգիչներին, երգահաններին, գրողներին, արվեստագետներին, բոլորին` մեծ, փոքր, ընդդիմադիր, իշխանամետ, պաշտոնյա, քաղաքական գործիչ, բոլորին…
Անհասկանալի է «հայ մամուլի» ներկայացուցիչների խրոխտ, թունոտ, մարազմատիկ, ծայրահեղության հասնող, ատելությամբ լցված վերաբերմունքը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, երբ չեն ներվում անգամ մարդկային բնական բացթողումները: Միաժամանակ զարմանում եմ, թե ինչու իրենց օբյեկտիվ համարող լրագրող-լրագրողուհիները ասուլիսի դահլիճը լքելու փոխարեն, նրա եւ նախագահի նախկին թեկնածուի հանդեպ ակնհայտ արհամարհական, անհարգալից վերաբերմունքին համարժեք վերաբերմունք արտահայտելու փոխարեն հանգիստ «վայելում» են սխտորակոծված, ալկոհոլախառն, մեծամտությամբ համեմված վերաբերմունքն ու արհամարհանքը…
Գուցե իրոք «հայ մամուլը» արժանի՞ է նման վերաբերմունքի…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս