Ո՞վ է փորձում վարկաբեկել հատուկ քննչական ծառայությանը
Հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
* * *
2013թ. մարտի 5-ին լրատվամիջոցներով տարածվել է «Իրավունքի Եվրոպամիավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2013թ. փետրվարի18-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններիընթացքում Արտաշատի թիվ 17/5 ընտրական տեղամասում քվեաթերթիկներիլցոնման փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվածքրեական գործով Ծառայության ներկայացուցիչների կողմից գործով վկա ՆարինեԻսմայիլի նկատմամբ իբրև ճնշում գործադրելու վերաբերյալ։
Հայտարարության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունը հավաստիացնում է, որ դրանում շարադրված հանգամանքները չենհամապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդումհասարակության և միջազգային կառույցների մոտ թյուր կարծիք ստեղծել ընտրականխախտումների բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ տարվող ՀՀիրավապահ մարմինների, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայության աշխատանքների վերաբերյալ։
Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում նախապես հարցաքննված վկաներ՝ թիվ17/5 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանիև դիտորդ Նարինե Իսմայիլի ցուցմունքներում եղած էական հակասություններիկապակցությամբ առերեսում կատարելու նպատակով գործը քննող ՀԿԳ քննիչԳ.Հովակիմյանը 2013թ. մարտի 1-ին վերջիններիս հրավիրել է Հատուկ քննչականծառայություն։
Նարինե Իսմայիլը հարցաքննության է ներկայացել ՀՀ փաստաբանների պալատիփաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Վերջինս փորձել է ձայնագրառել առերեսմանընթացքը, ինչի դեմ առարկել է մյուս առերեսվողը, որի մասին համապատասխաննշում է կատարել նաև առերեսման արձանագրությունում։ Քննիչը նույնպես առարկելէ քննչական գործողության ընթացքը փաստաբանի կողմից ձայնագրառելու դեմ՝ իրավացիորեն պատճառաբանելով, որ ձայնագրառումը կարող է խախտելառերեսվող մյուս անձի իրավունքներն ու օրինական շահերը, որ ՀՀ քրեականդատավարության օրենսգիրքը փաստաբանին նման իրավունք չի վերապահում, իսկնույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունիներկա գտնվել վկայի հարցաքննությանը և կարող է հայտարարություններ անել միայնվստահորդի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններկատարելու դեպքերում, որոնք ներառվում են քննչական գործողությանարձանագրության մեջ։
Բացի այդ, փաստաբանին արգելվել է կատարել ձայնագրառում, քանի որ նմանդեպքում կարող էր խախտվել առանց վարույթն իրականացնող մարմնիթույլտվության նախնական քննության տվյալների հրապարակմանանթույլատրելիության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդհոդվածի պահանջը։
Տեղեկանալով վերը նկարագրված միջադեպի մասին՝ Հատուկ քննչականծառայության պետ Ա.Միրզոյանը մտել է քննիչի աշխատասենյակ և փաստաբանիպատճառաբանությունները լսելուց հետո վերջինիս առաջարկել է մեկ անգամ ևսընթերցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վկայի հարցաքննությանը ներկագտնվող փաստաբանի իրավունքների շրջանակը սահմանող նորմերը, պահանջել է չխոչընդոտել քննչական գործողության կատարմանը և դադարեցնել ձայնագրառումը, ապա՝ հավաստիանալով, որ օրինական պահանջը կատարված է՝ հեռացել էաշխատասենյակից, որից հետո քննչական գործողությունը շարունակվել է օրենքով սահմանված կարգով և հանգիստ մթնոլորտում։
Ի դեպ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել քննիչի վարույթումգտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը։
Բացարձակ սուտ է հասարակական կազմակերպությունների հայտարուրությունում հնչեցրած այն պնդումը, թե քննչական գործողության ընթացքում քննիչի կողմից պարբերաբար ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ՝ փորձելով թույլ չտալ նրան ցուցմունքում ներկայացնելու ընտրատեղամասում տեղի ունեցածի ճիշտ պատկերը,և իբրև ձայնագրառումն անհրաժեշտ է եղել ապօրինի քննչական գործողություններիվերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար։
Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ մինչև Անահիտ Սուլթանյանի հետառերեսվելը, վկա Նարինե Իսմայիլը հարցաքննվել է երկու անգամ փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայությամբ։ Վկայի խնդրանքով՝ նրա ցուցմունքն արձանագրելէ քննիչը համակարգչի միջոցով, և հարցաքննության արձանագրությունը կազմվել էբառացի Նարինե Իսմայիլի խոսքերից, որպիսի փաստն իրենց ստորագրություններովհաստատել են ինչպես վկան, այնպես էլ փաստաբանը։ Ընդ որում՝ վերջիններս քննիչի կողմից վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններկատարելու վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել։
Ինչ վերաբերում է հայտարարությունում վկայակոչված «Փաստաբանության մասին»ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, ապա այն մեկնաբանված է յուրովի և ներկայացված էենթատեքստից դուրս։
Այսպես, հիշատակված հոդվածը թեև նախատեսում է, որ փաստաբանն իրավունքունի օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելուվստահորդի շահերից բխող ապացույցներ, այդ թվում՝ օգտագործելու տեխնիկականմիջոցներ, դրա հետ մեկտեղ՝ նախատեսում է այդ իրավունքի իրականացմանսահմանափակում «…եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտումայլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը», բացի այդ, այն կիրառելի չէ քրեական գործով կատարվող քննչական գործողությունների ժամանակ։
Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են…