Մյասնիկ Մալխասյանն էլ չի անդամագրվի

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը չի պատրաստվում անդամագրվել ՀԱԿ կուսակցությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մյասնիկ Մալխասյանը: «Կուսակցական չեմ եղել, այդկերպ էլ կշարունակեմ»,- իր որոշումը մեկնաբանեց նա՝ ավելացնելով, որ, չնայած դրան, շարունակելու է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի համակիրը: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանը նույնպես օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դառնալ կուսակցական՝ դարձյալ  նշելով նախկինում որևէ այլ կուսակցության անդամ չլինելու հանգամանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031