2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանի հսկողության տակ և հազարավոր արցախահայեր կորցրեցին իրենց տունը, Արցախից չհեռացան, նրանց միայն մի փոքր մասը եկավ Երևան, Արցախում մնացածները փորձեցին տեղավորվել ու նոր տուն կառուցել Արցախի այլ բնակավայրերում։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
Հինգ տարի առաջ՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից այս օրերին արդեն օկուպացվել էր Շուշին, նաև Արցախի մի մասը։ Անառիկ բերդաքաղաքի անկումը մինչև օրս առեղծված է շատերի համար, քանի որ այն Ադրբեջանն այդպես հեշտ ու հանգիստ չէր կարող գրավել։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վախենում են արձագանքել Ադրբեջանից եկող որևէ հայտարարության։
44-օրյա պատերազմից 5 տարի անց, մինչ Բաքվում Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարների մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը զորահանդեսով տոնում է Հայաստանի համար ողբերգական հետևանքներով ավարտված այս պատերազմը, ադրբեջանական մամուլում տարածվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ծավալուն հարցազրույցը 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների, նրա որակմամբ՝ գաղտնի դիվանագիտական բանակցությունների և դրանց ընթացքում տեղի ունեցած կարևոր մանրամասների մասին։
Մինչև հիմա իրենք զոհերի հստակ թիվը չեն ասում. ասում են, թե պլյուս-մինուս 4000-է. իսկ դուք գիտե՞ք, որ այդ թվի մեջ միայն 1000-ը արցախցիներ էին
«Սրանց մեջ քանի՞ հոգի կա, որն Արցախն իր աչքերով է տեսել»,-այսօր, անդրադառնալով հարցին, իսկ ինչու է ներկա իշխանությունը քննադատում Արցախի ազատամարտը, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով’ արցախցին 1988 թվականին այլ տարբերակ չուներ, ընդվզեց, որովհետև իր աչքի առաջ ուներ հայաթափված Նախիջևանի օրինակը: «Եթե պրոբլեմներ չլինեին, ստալինյան ժամանակահատվածում հարց չէին բարձրացնի ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին»,-ասաց […]
Ուղղակի մի խնդրանք կար, որ բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պետք է համաձայնեցնեին ՀՀ կառավարչի հետ, որ գոնե ինքը զանգահարի, կամ տեղյակ պահի, որ ՀՀ առաջին և երկրորդ պաշտոնաթող
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են հինգ տարի առաջ ավարտված 44-օրյա պատերազմի մի շարք կասկածելի հանգամանքների, դրա ռազմաքաղաքական ղեկավարմանը, չհիմնավորված հրամաններին, անկազմակերպ և փնթի համալրմանը, այդ ամենի հետևանքով՝ հայոց զինական ուժի պարտությանն ու դրան հաջորդած դիվանագիտական անձնատվությանը։
2020 թ. 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված մեծամասշտաբ զորահանդես է անցկացվելու Բաքվում նոյեմբերի 8-ին, որտեղ Ադրբեջանը ցուցադրելու է իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված սպառազինությունը, որոնք հիմնականում հարձակողական են:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։
168.am-ն անդրադարձել է նոյեմբերի 8-ին 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված Բաքվի զորահանդեսին և այդ օրը ցուցադրվելիք սպառազինությանը, մասնավորապես, չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրներին, որոնք առաջին անգամ են ներկայացվելու նման միջոցառմանը:
Նոյեմբերի 8-ին Բաքվում տեղի է ունենալու 2020 թվականի 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված մեծամասշտաբ զորահանդես: Բնականաբար, Պակիստանի և Թուրքիայի ղեկավարությունը ներկա է գտնվելու այդ միջոցառմանը, առանց այս երկրների և Իսրայելի՝ Ադրբեջանը չէր կարող հաղթել:
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ցարական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա», որ դրանք իբր արտացոլում են «պատմական ճշմարտությունը», ինչն իրենք «պիտի ուսումնասիրեն և հանրահռչակեն»: Եվ սա «իրավունք» է տվել Ադրբեջանի ղեկավարին պնդելու, որ իրենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով պետք է վերադառնան իրենց «պատմական տարածքներ», և, որ այս առումով հիմնական խնդրի լուծողը պետությունը պիտի լինի:
Հարցը՝ ի վերջո, դեռ որքա՞ն են շարունակվելու ձեռքերով «սրտիկներ» ցուցադրելու՝ Նիկոլ Փաշինյանի առավոտյան սեանսները, որն առաջին հայացքից թվում է հռետորական, կարող է ունենալ կոնկրետ, թվային արտահայտությամբ պատասխան՝ 4000-5000 անգամ: Այնքան, որքան Արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմում նվազագույն հաշվարկով կազմել են հայկական կողմի զոհերը:
«Հայերն էլ կհիշեն՝ Արցախում 1-ին դարի քարոզիչ Դադիի գերեզմանն է, որի վրա Դադիվանքն է կառուցվել։ Եթե լավ հիշենք և համապատասխան իրավիճակ լինի, Հայաստանի իշխանությունների ճիշտ քաղաքականության արդյունքում մենք կդառնանք այս տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու այն շահառուներից մեկը, որտեղ այն, ինչ որ պատմական և իրավական առումով մերն է, կվերադառնա մեզ։ Բայց դրա համար պետք է կամք, կազմակերպվածություն և ճիշտ դաշնակիցների ընտրություն»,- կարծում է Հայկ Նահապետյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար չկա ֆիքսված ամիս, ամսաթիվ, վայր: Եվ այս համատեքստում նա հերթական անգամ շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում պաշտոնավարման սահմանադրական ժամկետն ավարտվել էր 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, հարցազրույց է տվել 24News-ին և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման համատեքստում անդրադարձել 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, որի միջոցով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ զինվորականությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը դիտարկել էր ռազմական հեղաշրջման փորձ:
Ալիևյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները բացառիկ կարևորություն են տվել «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վայրէջքի փաստին Երևանում՝ այն համարելով տարածաշրջանում նոր իրողությունների սիմվոլ, և ոչ թե՝ զուտ տեխնիկական-դիվանագիտական քայլ:
Մոտ 20 օր առաջ Ղազախստանում անցկացված «Նոր մետաքսի ճանապարհ» բիզնես ֆորումի ժամանակ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել էին համատեղ գործողությունների ծրագիր:
2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ խոսակցությունների ֆոնին ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «Ա1+»-ին:
Վերջին օրերին մամուլում քննարկվում է, թե «Ադրբեջանը Պակիստանից կործանիչների առաջին խմբաքանակն է ստացել»:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է Նիկոլ Փաշինյան-Եկեղեցի կոնֆլիկտին, կամ՝ փաշինյանական քարոզչական-տեղեկատվական արշավին և գործնական քայլերին Մայր աթոռի դեմ, և անգամ «բարեկամական հուշումներ» անում հետագա քայլերի հետ կապված:
2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
Հենց ամուսինս ասաց, որ իրեն ուղարկում են Ստեփանակերտ, ասել են, որ Արմենը վիրավոր է, սիրտս վատ բան զգաց։ Ամուսնուս հանել էին առաջնագծից, որ որդուս դին կարողանան ռմբակոծությունների տակից հանեն։ Արմենս զոհվել է ժամը 18։00-ի կողմերը, բայց դին հանել են լուսադեմին։
Պակիստանում 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակին նվիրված գրքի շնորհանդեսի փաստը, ըստ էության, օրինաչափ է, եթե հաշվի առնենք Պակիստանի դերակատարումն ու մասնակցությունը պատերազմին և աջակցությունը Բաքվին:
Մեր շարժիչ ուժն ավելի շատ վախն էր։ Երբ կրակի, հրետակոծության տակ չէիր, դրա մասին չէիր մտածում, սակայն, երբ կարիքդ կար ու քեզ կանչում էին, այդ ժամանակ անկախ քեզանից ինչ-որ գերբնական ուժ ես ձեռք բերում, որ պետք է գնաս-հասնես, հանես, մի բան անես։
Սա ցույց է տալիս, որ նրանց պատկերացման մեջ Սյունիքի ճանապարհը պարզապես տրանսպորտային երթուղի չէ, այլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ, վերահսկելի, ու, ըստ էության, սուվերենությունից ազատ միջանցք։
2025 թվականի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե, որտեղ, մասնավորապես, հայտարարել է. «Պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր ենք բացահայտում: