Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոյին։ Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում՝ հայտնելով, որ Ավիրիդենկոն կգլխավորի նոր կարևոր ուղղություն՝ առանց հստակեցնելու, թե ինչ ուղղության մասին է խոսքը։

Նախագահի խոսքով՝ այս փոփոխություններն անհրաժեշտ են «նորացված քաղաքական ռազմավարության իրականացումն ապահովելու համար»։

«Շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայում երկար տարիների արդյունավետ գործունեության համար։ Առաջարկել եմ նրան գլխավորել առանցքային գործընկերներից մեկի հետ հարաբերությունների նոր կարևոր ուղղությունը։ Ակնկալում եմ, որ խորհրդարանի հետ միասին կիրականացնենք կառավարության համապատասխան փոփոխությունները», – նշել է Զելենսկին։

Նախագահը հայտարարել է, որ փոփոխություններ կլինեն իրավապահ մարմինների ղեկավար կազմում։

Հիշեցնենք, որ Յուլիա Սվիրիդենկոն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մեկ տարի՝ նշանակվելով 2025-ի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ շուրջ չորս տարի եղել էր փոխվարչապետ՝ պատասխանատու տնտեսական զարգացման և առևտրի ոլորտների համար։

Կան խոսակցություններ, որ Յուլիա Սվիրիդենկոն նշանակվելու է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։

Զելենսկին նաև չի պարզաբանել իրավապահ մարմինների ղեկավարների փոփոխության պատճառները։

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ վարչապետի հրաժարականը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, դրա արդյունքում հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը։

RBK-Ukraine-ի փոխանցմամբ՝ որպես հաջորդ վարչապետի հավանական թեկնածուի անուն է շրջանառվում «Նավթոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031