Բաժիններ՝

Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում

Աշխարհի թիվ 1 ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները նվաճեց 2026 թվականի Ուիմբլդոնի տղամարդկանց տիտղոսը՝ եզրափակիչ խաղում հաղթելով գերմանացի Ալեքսանդր Զվերևին, որը երրորդն է աշխարհում։

Եզրափակիչ խաղը տևեց 3 ժամ 46 րոպե և ավարտվեց 6:7 (9:7), 7:6 (7:2), 6:3, 6:4 հաշվով։

Այսպիսով, Սիները պահպանեց իր Ուիմբլդոնի չեմպիոնի տիտղոսը։ Անցյալ տարվա եզրափակչում նա հաղթեց իսպանացի Կարլոս Ալկարասին (4:6, 6:4, 6:4, 6:4):

24-ամյա իտալացին դարձավ տասներորդ թենիսիստը, որը երկու անգամ անընդմեջ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը։

Սա թենիսիստի Մեծ Սաղավարտի 5-րդ տիտղոսն է կարիերայում։ Նա նախկինում հաղթել էր 2024 և 2025 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունում, 2024 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2025 թվականի Ուիմբլդոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031