Ի՞նչ է ցուցադրվել Բաքվի զորահանդեսին, այդ ռազմական տեխնիկայից ո՞րն է կիրառվել 44-օրյա պատերազմում

Նոյեմբերի 8-ի Բաքվի զորահանդեսին ռազմատեխնիկական համատեքստում կարճ անդրադարձել ենք, սակայն հիմա, երբ զորահանդեսից հետո հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի, այսպես ասած, ամբողջական պատկերը, հարկ ենք համարում առավել ծավալուն անդրադառնալ, թե ի՞նչ է ցուցադրվել, ռազմական այդ տեխնիկայից ո՞րն է Բաքուն ունեցել նախքան 2020 թվականի պատերազմը և կիրառել դրա ժամանակ, և ո՞րն է հետո ձեռք բերել:

Զորահանդեսին ցուցադրված ադրբեջանական զինանոցի ՀՕՊ միջոցները

«С-125 TM»- միջին հեռահարության արդիականացված ՀՕՊ համակարգ, նախատեսված է օբյեկտները ցածր թռչող թիրախներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:

– «Бук-MБ2K»- նախատեսված է, ըստ էության, բոլոր տեսակի օդային աերոդինամիկ թիրախներ ոչնչացնելու համար՝ ինտենսիվ ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում:

Կարդացեք նաև

«İLDIRIM-8»– (Barak-8)- ժամանակակից համակարգ՝ նախատեսված բարձրմանյովրային թիրախներ որսալու համար:

С-300 «Фаворит»– զենիթահրթիռային համակարգն ունակ է խոցել գերցածրից մինչև գերբարձր բարձրություններում թռչող նշանակետեր։

ТОР-2М- նախատեսված է զորքերը և օբյեկտներն ավիացիայից, թևավոր և կառավարվող հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:

HQ-9 BE- չինական զենիթահրթիռային հեռահար համալիրներ, որոնք ստեղծվել են ռուսական Ս-300-ի բազայի հիման վրա: Դրանք Բաքվի զորահանդեսին առաջին անգամ են ցուցադրվել, այսինքն՝ ձեռք են բերվել 2020 թվականի պատերազմից հետո:

Vikinq (հայրենական արտադրության)- մոբիլ համակարգ՝ նախատեսված անօդաչու թռչող սարքերի և ցածր բարձությունում թռչող թիրախների դեմ պայքարի համար և այլն:

Այս համատեքստում հավելենք, որ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը ժամանակին գրել էր, որ առաջին անգամ Ադրբեջանը ցուցադրել է իր Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը 2011թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում զորահանդեսին։

Իսկ իսրայելական Barak-8 զենիթահրթիռային համակարգը, որն Ադրբեջանում հայտնի է նաև İLDIRIM-8 անվամբ, Ադրբեջանի զինանոցում, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, եղել է նախքան 44-օրյա պատերազմը:

Զորահանդեսին ցուցադրված ադրբեջանական զինանոցի հրթիռային և հրետանային միջոցները

– 2С31 «Вена»- ունիվերսալ ինքնագնաց հրետանային համակարգ, վարում է հրետանային և ականանետային կրակ:

– 2С1, 2С3, 2С19, DANA, NORA, DITA– 122-ից 155 մմ-անոց ինքնագնաց հաուբիցներ:

2С7 «Пион» (203 մմ)- հրետանային միջոց՝ նախատեսված տակտիկական խորության մեջ գտնվող կարևոր օբյեկտների ոչնչացման համար:

ТОС-1М- համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

«Хризантема-С»- հակատանկային հրթիռային համակարգ:

RM7085, Lar-160, TRLG-230A, TRG-300, «Смерч», Extra, «Полонез»- համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Predator Hawk (370 мм)- բարձր ճշգրտությամբ օպերատիվ-տակտիկական կառավարվող հրթիռային համակարգ, որը նախատեսված է մեծ հեռավորության վրա թիրախների ոչնչացման համար։

LORA (624 մմ)– հրթիռային համակարգ:

Նշենք, որ բաց աղբյուրների համաձայն, Ադրբեջանը, մասնավորապես, «ՏՈՍ» համակարգն Արցախի դեմ կիրառել է ոչ միայն 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, այլև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:

Բացի այս, պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործել է չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հաուբիցներ, իսկ պատերազմից հետո Սերբիայի հետ պայմանագիր է կնքել 48 միավոր Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանքի ձեռքբերման վերաբերյալ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:

44-օրյա պատերազմից հետո «Հետքը»հետաքննություն էր ներկայացրել 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջան-Բելառուս ռազմական առևտրի մասին, դրանք հատկապես վերաբերում են ՀՕՊ միջոցների մատակարարմանը:

Իսկ Բաքվի զորահանդեսին առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանի նոր կազմավորված անօդաչու համակարգերի զորքերը, ցուցադրվել են հետախուզական, տակտիկական, հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլն։

– «Orbiter-1KM», «Orbiter-2», «Orbiter-3», «Orbiter-4», «Orbiter-5

– «Aerostar» և «Hermes-450»

– «Bayraktar-TB2»

– «Hero-120» (HIRO) և «Sky Striker»

– «Harop»

– KAYRA:

Ինչ վերաբերում է ավիացիային, որոնք ցուցադրվել են Բաքվի զորահանդեսին, ապա ցուցադրվել է Սու-25 գրոհիչի արդիականացված տարբերակը՝ «Լաչին», JF-17C Block-III կործանիչները, որոնց ձեռքբերման պայմանագիրն Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո կնքել է Պակիստանի հետ:

Ինչ վերաբերում է Սու-25 ռուսական գրոհիչներին, 168.amգրել էր, որ Ադրբեջանն իր զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհիչներն արդիականացրել է թուրքական TUSAŞ ընկերության մասնակցությամբ, և, որ արդիականացված Սու-25 գրոհիչն արդեն զինված է թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով. թռիչքի հեռահարությունն ավելի քան 250 կմ է:

Եվ որքան էլ Բաքվից վստահեցնեն, որ նոյեմբերի 8-ի զորահանդեսով ոչ մեկին սպառնալու խնդիր չէին դրել, այլ միայն ցույց տալու, որ Ադրբեջանն ի զորու է պաշտպանել իրեն, չենք կարող անտեսել  հակառակորդ պետության հարձակողական բնույթի ռազմատեխնիկական ձեռքբերումները և Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա ռազմավարական միության փաստը, որոնցից յուրաքանչյուրն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և Հայաստանին առնչվող քաղաքական և տնտեսական հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս