2020թ. 44-օրյա պատերազմից և հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողություն սկսելուց հետո Հարավային Կովկասը կրկին վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր տարածաշրջանի։
«Տիկին Փելոսին հետևյալ միտքը հայտնեց, որ աշխարհում գնում է հակամարտություն ավտորիտար և ժողովրդավար ճամբարների միջև երեք կարևոր կետում՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան: Ակնհայտ է, որ Թայվանում գնում է մրցակցություն ԱՄՆ և Չինաստանի միջև, Ուկրաինայում պատերազմ է ՌԴ և ԱՄՆ միջև՝ Ուկրաինայի միջնորդավորությամբ, և հանկարծ այդ ցուցակում հայտնվում է Հայաստանը»,- մանրամասնեց նա:
Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և մտադիր է այն մեծացնել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։