ՀՀ-ում տիրող իրավիճակը հստակ պատճառներ ու հիմքեր ունի․ Եվսեև

«Թե ինչով կավարտվի հայաստանյան ընդվզումը՝ բարդ է ասել, սակայն դա ունի հստակ պատճառ ու հիմք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու ողջ հանրապետությունում տեղի ունեցող բողոքի գործողություններին, ճանապարհների փակմանը։

Վլադիմիր Եվսեևի դիտարկմամբ՝ դեռ վաղ է եզրակացություններ անել, թե ինչ ընթացք կունենա այս ընդվզումը, քանի որ ակցիաները կարծես նոր են սկսվում։

Ըստ նրա, ուշագրավն այն է, որ հանրությունը վերջին իրադարձություններին արձագանքել է ինքնաբուխ, այսինքն՝ չկա քաղաքական առաջնորդում, որն ունի ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական կողմեր։

«ՀՀ ներքաղաքական զարգացումները ՀՀ ներքին գործն են։ Պարզապես կասեմ, որ այս ամենը ունի հստակ պատճառներ ու հիմքեր, հարց է ծագում, թե ինչո՞ւ է կրկին բացառապես ՀՀ-ի կողմից քայլերով սկսվում սահմանազատումը, չի հաջողվում, ի վերջո, հավասարակշռել գործընթացը։ Այդ գործընթացները թափանցիկ չեն, և հասարակությունը սկսել է հասկանալ, թե ինչ է կատարվում՝ գիտակցելով բոլոր հնարավոր հետևանքները։

Կարդացեք նաև

Ադրբեջանին հաջողվում է ուժի սպառնալիքով և դրա կիրառմամբ որոշումներ պարտադրել Հայաստանին, ՀՀ-ն իր հերթին՝ խզում է դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մնալով միայնակ և առանց անվտանգության երաշխավորի, որի հետևանքով ստեղծվել է այն իրավիճակը, որում այսօր ՀՀ-ն է»,- ասաց Եվսեևը։

Ըստ նրա՝ բարդ է կանխատեսումներ անելը, հատկապես, երբ դա միանշանակորեն գնահատվելու է՝ որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն։

«Այնուամենայնիվ ռուսական կողմն արձագանքել է միակողմանի տարածքային փոխանցումների թեմային՝ ակնարկելով, որ դեմ է նման գործընթացին, և ՌԴ միջնորդությամբ, այնուամենայնիվ, նման բան տեղի չէր ունենա։ Սակայն որոշողը ՀՀ իշխանություններն ու հայ ժողովուրդն են»,- ասաց նա։

 

 

Տեսանյութեր

Լրահոս