Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը և հայ-ադրբեջանական կարգավորումը  պետք է զուգահեռ ընթանան․ Ալիև

«Մեզ  Թուրքիայի հետ միավորում է ոչ միայն դաշինքի հռչակագիրը, այլև բազմաթիվ այլ հարցեր։ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր չափանիշ է»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։

«Ես գիտեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ունեն հստակ դիրքորոշում. երկու գործընթացները՝ Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է զուգահեռ ընթանան։ Սա մեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- ընդգծել է Ալիևը։

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930