Քանի որ այս ամբողջ ընթացքում ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը բարդում է Արայիկ Հարությունյանի վրա, Արայիկ Հարությունյանն էլ ասում է, որ ինքն ամեն ինչից տեղյակ է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ասածն ու արվածը լրիվ հակառակն են, իմիտացիա է ստեղծվել աշխատանքի։ Քաղաքականություն վարելու իմիտացիան ստեղծված է մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց գործողություն չկա այդ ուղղությամբ, դա իմիտացիա է։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելի խորն է դիտարկում՝ ոչ թե միանշանակ լավ կամ վատ։
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը։
«168 TV» ուղիղ եթերում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհի փակմանն ու ռուս խաղաղապահների կողմից ընթացող բանակցություններին։
Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով https://168.am/2022/11/23/1800663.html «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանել շրջանառությունից: Ինչպես հայտնել էին նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության […]
Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում տեղի էր ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ քննարկում։ Խնդիրն այն է, որ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն առաջարկել էր այլևս չսուբսիդավորել բնակիչներին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, թե այդ գումարը դեպի ուր պետք է ուղղեն՝ ԱԺ-ում պատգամավորները որևէ պատասխան չէին ստացել։ Թեպետ ԱԺ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները պնդել էին, որ պետությունը պետք է սուբսիդավորի, սակայն Տարածքային կառավարման նախարարը հակառակն էր պնդել։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ թեպետ Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն հանդիպել, սակայն մեծ սպասելիքներ չունեն։
«Իրականում նա 90-ականներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ի չիք դարձնի ու խանգարի արցախյան հաղթանակներին։ Կան ականատեսներ, փաստեր, թեկուզ հենց Շուշիի ազատագրումը։ Հաղթանակի տանող ցանկացած քայլի նա փորձել է դեռևս այն ժամանակ խոչընդոտել։ Նույնիսկ Արցախյան հաղթանակից հետո, երբ հաղթանակած երկրի նախագահ էր, խոսում էր զիջումների մասին, խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարգավաճում (ADR) կուսակցության նախագահ պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն իր տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ Բերձորից տեղահանված բնակիչներին Ադրբեջանի կառավարության կողմից տրվել է փոխհատուցում։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղին չի համարում քննադատությունները՝ ուղղված Աղավնոյում իրենց տներն այրող բնակիչներին: Նրանք դա անում են սրտի կսկիծով, անզորությունից ու ցավից դրդված։
Վերջին օրերին ՀՀ ԱԽՔ-ի ակտիվանալը պատահական չէր: Նիկոլի ու իր հրոսակախմբի հեռացումից կարող է սկսվել փրկությունը, եթե իհարկե դեռ փրկելու բան է մնացել…
«Բոլորն էլ գիտեն, որ սա ժամանակավոր խաղաղություն է։ Այդ փաստաթղթով նախատեսված առ այսօր Ադրբեջանը որևէ կետ չի իրականացրել, իսկ ամենակարևորը՝ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրեր։