«Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, դեպի Ասկերան գնացող ճանապարհին. հավանաբար կան զոհեր». Մետաքսե Հակոբյան

Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ստեփանակերտում բենզալցակայանի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր։

168.am-ի հետ լուրը հաստատեց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը և մանրամասնեց.

«Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, դեպի Ասկերան գնացող ճանապարհին, որտեղ կան բենզինի պահեստներ։ Մարդիկ գնացել են այնտեղ, որպեսզի բենզին ստանան, պայթյուն է եղել, հավանաբար կան զոհվածներ, սակայն այս պահին հստակ որևէ բան չենք կարող ասել ոչ զոհվածների, ոչ նրանց թվի վերաբերյալ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930