Նման եղկելի միջոցով իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ խուժանությունը սեփական իշխանությունից տարածում է նաև պետության, պետական ինստիտուտների վրա։ Որովհետև սեփական իշխանության խուժանության անվտանգությունն ապահովում են պետական կառույցների աշխատակիցները, զանազան կոչումներ ունեցող անվտանգության ծառայողներն ու ոստիկանները։
Սեփական թիմակիցներին դրդելով խորհրդարանական գործունեությունը վերածել թաղային լեզվակռվի՝ Նիկոլ Փաշինյանը լուծում է միանգամից մի քանի խնդիրներ։ Նախ նա այդպիսով իր թիմի անդամների մեծ մասին դարձնում է էլ ավելի կառավարելի, քանի որ խուլիգանական վարքագծի ցանկացած դրվագ ցանկացած պահի կարող է դառնալ քրեաիրավական քննության առարկա, լավագույն դեպքում՝ հեղինակին զրկելով պատգամավորական մանդատից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:
«Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ իրենք համաժողովրդական ճանապարհով են եկել,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ այդ միտքն իրականում համարելով առասպել,- Իրենք այլևս լեգիտիմ չեն: ՀՀ-ում վաղուց արդեն տեղի է ունենում Սահմանադրական կարգի տապալում»:
«Մենք պիտի շտապենք, ժողովուրդ,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանը, ապա անդրադառնալով ՊՆ ստորաբաժանումներն ԱԱԾ սահմանապահ զորքերով փոխարինելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց,- Ինքը պրոբլեմ ունի: Երբ Ադրբեջանը գալիս է, Ալիևը պահանջում է՝ դիմացս ուժ մի դիր: Իսկ ինքը երբ զինվորներին ասում է՝ իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի: Այստեղ տարբերակ չկա. մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»:
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». ընտրությունների ժամանակ ՔՊ-ն այս իդիլիան էր հրամցնում հանրությանը, ավելին՝ քաղաքացուն արժևորելու համար ՔՊ առաջնորդն ու իր հետևորդները ստեղծեցին նոր օր՝ «Քաղաքացու օրը»: Սակայն սա չխանգարեց, որ այս կուսակցության վառ ներկայացուցիչները պարբերաբար հանդես գան հակաքաղաքացիական կերպարով:
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը թեև այս պահին բարդագույն խնդիր է համարում Արցախում տնտեսական երաշխիքների ու բուֆերների ստեղծման մասին քայլերը, այդուհանդերձ նկատում է՝ այդ ուղղությամբ պետք է մշակվեն ծրագրեր:
Բայց դա տեղի չի ունենում, որովհետև այդպիսի հասարակություն ունենալու շահառուն հենց հասարակությունն ինքն է, մնացած բոլոր խմբերը, ովքեր աշխատում են հանրության հետ, նման փոփոխության շահառուներ չեն, որովհետև առողջացած հասարակությունը դառնալու է նաև պահանջատեր ու պահանջներ է ներկայացնելու, առաջին հերթին, իշխանությանը, բայց նաև բոլոր նրանց, ովքեր երկրի ճակատագրի համար առնվազն ֆորմալ պատասխանատվություն են կրում։
«Ինձ համար ատելի են այն եկեղեցականները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, որոնք կարող են գալ ԱԺ, ամբիոնից քաղաքական ելույթներ ունենալ, որովհետև ես չեմ գնում եկեղեցի և միտինգներ չեմ անում և այստեղ նույնպես շարժվում եմ ազատության սկզբունքով»,- հարկատուների հաշվին՝ պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի եթերում հնչեցրած այս հայտարարությունների հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը […]
Նիկոլ Փաշինյանը համաձայն է հնչող այն քննադատությունների հետ, թե «հեղափոխությունը» չի հասել իր տրամաբանական ավարտին. ասուլիսում արձագանքելով այս մասին լրագրողի հարցին՝ նա մասնավորապես նշեց, որ հեղափոխությունն այսօր էլ ընթանում է:
Հայկական քաղաքականության բովանդակությունը դատարկ է գրեթե այնքան, որքան բովանդակազերծ է պետությունն ու պետականությունը։ Ճիշտ է նաև հակառակը։ Իսկ դա վկայում է երկուսի միջև առկա դիալեկտիկական կապի մասին։ Չի կարող լինել նորմալ, բովանդակ պետություն ու պետականություն՝ առանց գաղափարական, մրցունակ, մտքահեն քաղաքական համակարգի, և հակառակը՝ չի կարող կենսունակ քաղաքական համակարգ գործել՝ առանց կայացած, դիմադրողունակ պետականության։
«Այսինքն՝ մեկին ազատել են պարտքերից, մեկին՝ մի հրաշքով սնանկությունից են փրկել, երրորդին՝ մի քանի միլիոն վարկային պարտավորություն են մարել և նոր վարկեր են թույլ տվել, որ ձեռք բերի, մեկի բիզնեսն են կայացրել և այլն… Ու կանչել են ՀՔԾ ասել են՝ ամեն ինչի գինը մեկ-երկու ստորագրութուն է ՝ խնդիր է՞ դա քեզ համար: Ցավոք, այդ մարդկանց համար մարդկային և մասնագիտական արժանապատվությունից ավելի կարևոր է եղել այդ թուղթը ստորագրելը. հիմա գալիս են դատարան, և տեսնում ենք, թե ինչպես չեն կարողանում հիմնավորել իրենց ասածը»,- պարզաբանեց նա:
«Հայ Ձմեռ Պապ» հիմնադրամի ղեկավար Արմինե Պետրոսյանը համոզված է՝ իշխանությունը շարունակում է իրականացնել իր՝ պետությունը, բանակը, բարոյականությունը, դպրոցը կազմաքանդելու գործը:
Քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե հանրային տրամադրություններն անկումային են, մարդիկ անտարբեր են:
Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով «Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից» հարցին՝ հիշեցրեց հայտնի արտահայտությունը՝ երբ լռում է դիվանագիտությունը, սկսում են հնչել թնդանոթները:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի փոշմանել, որ ընտրել է քաղաքացի մնալու ճանապարհը՝ հակառակ կոմֆորտում տեղավորվելու հնարավորությանը:
Հայկական ինքնության հարցը մշտապես եղել է հանրային-քաղաքական օրակարգում, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո դարձել է կենսական նշանակության խնդիր։ Պատերազմը մեզանից խլել է ոչ միայն մեր հազարավոր զավակներին ու Արցախի զգալի հատվածը, այլև հարվածել է նաև մեր անհատական ու հավաքական ինքնությանը, որը դեռևս գտնվում է կամ առնվազն պետք է գտնվի վերարժևորման, վերաիմաստավորման փուլում։
«Երբ ընտրություն է լինում, իշխանությունները մեզ բոլոր տեղերից կարողանում են գտնել, որ իրենց ընտրենք՝ Ալեն Սիմոնյան, Փաշինյան, իսկ հիմա, երբ իշխանությունը մեզ է պետք, ինչո՞ւ չենք կարողանում իրենց գտնել, ինչո՞ւ չեն ներկայանում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներից մի կին:
Բոյկոտն ընդհանրապես քաղաքական գործունեության ձևերից մեկն է։ Դրանով կարող են զբաղվել ընդդիմադիր քաղաքական ուժերը, իշխանությունը նույնպես կարող է բոյկոտել որևէ իրադարձություն, անգամ պետությունները՝ միջազգային հարաբերություններում, երբեմն բոյկոտում են համաշխարհային այս կամ այն կառույցի աշխատանքը կամ որևէ միջոցառում։
«Զինված ուժերում առարկայական փոփոխությունների, բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է արձանագրվում կամ Հայաստանում և Արցախում տարածքային նոր կորուստներ ու զիջումներ են լինում»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սինանյանը ստում է, թե ձու են նետել. Փափազյանը նույնիսկ այդտեղ չի էլ եղել: Ի դեպ, նա արդեն հայց է ներկայացրել դատարան. պետք է իշխանության ներկայացուցիչները գան դատարան և ներկայացնեն իրենց փաստերը: Մինչև հիմա ոչ մի փաստ չեն ներկայացրել։ Եթե նման բան լիներ, իրենք անմիջապես կներկայացնեին ժողովրդին տեսանյութերով, կամ նկարներով, գրություններով:
Պաշտոնական ցանկացած հաղորդագրություն, Կառավարության նիստի ցանկացած հեռարձակում ու Նիկոլ Փաշինյանի որևէ գերատեսչական այցելության ցանկացած տեսագրություն հողին է հավասարեցնում Հայաստանում ժողովրդավարության գոյության մասին ցանկացած միտք։
«Երբ հետևում եմ այդ մարմինների գործունեությանը, ինձ մոտ հարց է առաջանում՝ երբ մամուլում հրապարակումներ են լինում, արդյո՞ք դրանից հետո Կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող մարմինները զբաղվում են մամուլի այդ հրապարակումներով»,- հնչեցրած հարցից հետո Հոկտանյանը շարունակեց, որ իր կարծիքով՝ չանելու պատճառները մի քանիսն են՝ քաղաքական կամքի կամ ռեսուրսների բացակայություն։
«Ես հայոց բանակի սպա եմ, ես հայոց բանակի հաղթարշավի՝ Արցախի ազատագրության պատմագիրն եմ, ես հայ զինվորին հավատում եմ: Թշնամին կարող է ամեն ինչը կոտրել, նսեմացնել, բայց հայ զինվորի ոգին, կամքը, հայրենանվիրումը չի կարող ընկճել»,- 168.am-ի հետ զրույցում Հայոց բանակի օրվա մասին իր մտորումներն այսպես սկսեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
«Ցանկացած երկրի անվտանգություն որոշում է այդ պահին երկրի իշխանությունը: Որևէ ընդդիմություն, խմբակ անկարող է որոշել և որևէ գործողություն ձեռնարկել՝ բարելավելու կամ ոչ բարելավելու երկրի անվտանգությունը:
Գիտության մեջ կա էպիֆենոմեն հասկացություն, որը նշանակում է պատճառահետևանքային պատրանք։ Այսպես են բնորոշում այն իրավիճակները, երևույթները կամ մարդկանց, ովքեր ամենատարբեր գործոնների ազդեցությամբ պատճառը շփոթում են հետևանքի, հետևանքը՝ պատճառի հետ։
«Ի՞նչ կա ավելի սարսափելի, քան, երբ ուղղակի անունը «զինվոր» դրած՝ տղաներին տանում են սպանդի, իսկ 44-օրյա պատերազմն էլ էր այդ տրամաբանության մեջ, այժմ՝ այդ տղաների հետ կապված ողբերգությունը:
Անպատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի համար հանցանք է, որը չի պատժվում։ Միևնույն ժամանակ, այն իշխանության անտեսանելի աղբյուր է, որը ավելի հորդառատ է դառնում անպատասխանատվության յուրաքանչյուր դրսևորումից հետո։
Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտությունները որպես պատրվակ օգտագործեն մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերամշակեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը:
168.am-ի հետ զրույցում նա այս առնչությամբ մի քանի արձանագրումներ արեց. «Առաջինը՝ վարչապետը վերջին հարցազրույցով լիարժեքորեն և հիմնավոր կերպով ապացուցեց, որ ինքն անձամբ և իր քաղաքական թիմը շինծու են և նախօրոք պատրաստված կեղծ օրակարգով են բերվել իշխանության՝ վտանգավոր և աննախադեպ մանիպուլյացիայի արդյունքում: