Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ:
Նախ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին տրամադրվել է փաստաթղթերի թարգմանություն, որոնք նրանց մի մասը պահանջել էր նախորդ դատական նիստի ժամանակ։ Բոլոր փաստաբանները (բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը հանդես է եկել պաշտպանյալին արդարացնելու միջնորդությամբ) դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու համար, գրում է «Ազերթաջը»:
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

