Արա՛, չե՞ք ամաչում դուք… Էս արդյունքներն «ասնավանի չեն», մոռացե՛ք. Հովհաննես Իշխանյան

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունները կեղծված են. հաղթել է ընդդիմությունը։ Ընտրությունները կեղծված պետք է գնահատել հատկապես այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրությունը, դեռ քվեաթերթիկների ընդամենը 10-15 տոկոսի հաշվարկված լինելու դրությամբ հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման գնահատական տվեց իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը՝ խոսելով Ազգային ժողովի ընտրության արդյունքների մասին։

«Հավաքական ընդդիմությունը հաղթել է. այս ընտրությունները կեղծված են»,- մասնավորապես նշեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ 2026 թ. Ազգային ժողովի համապետական ընտրությունը տեղի ունեցավ կիրակի օրը՝ հունիսի 7-ին։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները մասնակցում են քվեարկությանը առավոտյան 8։00-ից մինչև 20։00-ն։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ 20։00-ին բոլոր ընտրատեղամասերը փակվում են, և սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը։

Կարդացեք նաև

Այդպես եղավ նաև հունիսի 7-ին, թեև ահազանգեր եղան, որ մի շարք ընտրատեղամասերում զինվորներին քվեարկության են բերել 20։00-ից հետո։ Բազմաթիվ ահազանգեր էին եղել նաև քվեարկության ժամանակ տարբեր ընտրախախտումների մասին, սակայն հատկապես քվեաթերթիկների հաշվարկի գործընթացի ժամանակ արձանագրվում էին տարօրինակ հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում ընտրությունների՝ ազատ և արդար լինելու մասին։ Առաջին հերթին՝ քվեաթերթիկների հաշվարկի դանդաղ ընթացքը, երկրորդ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հապճեպ շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին, երբ պաշտոնապես հայտարարված չէին ընտրության նախնական արդյունքները։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ գիշերը 2։00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով։ Ընդգծենք, որ ընտրատեղամասերի փակվելուց շուրջ 6 ժամ անց՝ գիշերը 2։00-ի սահմաններում, ըստ ԿԸՀ-ի, հաշվարկվել էր ընդհանուր 2005 ընտրատեղամասերից միայն 424 ընտրատեղամասի քվեների արդյունքը կամ թվային արտահայտությամբ՝ քվեաթերթիկների մոտ 10-15 տոկոսը, և այդ պահին ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ հայտարարելով.

«2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրություններ, և ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»։

Հունիսի 8-ի կեսօրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է ընտրության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող ՔՊ-ն ստացած 727 820 ձայնով կամ ընդհանուր քվեների 49.8 տոկոսով մեծամասնություն է կազմելու Ազգային ժողովում, խորհրդարան են անցնելու նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքը ստացել է 340 088 ձայն կամ ընդհանուր 23.281 տոկոսը, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը՝ 145 113 ձայն կամ ընդհանուր քվեների 9.934 տոկոսը։ ԿԸՀ-ի ներկայացրած տվյալներով՝ ԲՀԿ-ն ստացել էր 58 378 ձայն կամ քվեների 3.996 տոկոսը՝ չկարողանալով հաղթահարել 4 տոկոսանոց ընտրական շեմը, սակայն ԲՀԿ ներկայացուցիչները մի շարք անհապատասխանություններ են գտել ընտրատեղամասերի արձանագրություններում և ԿԸՀ-ի ներկայացրած տվյալներում։ «Բարգավաճ Հայաստանը» դիմել է ձայների վերահաշվարկի համար։

ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով՝ 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2 միլիոն 503 հազար 981։ Նախնական արդյունքներն ամփոփելիս՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այս թվին հավելեց քվեարկության օրը ընտրական տեղամասում կամզված ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների (1237), շրջիկ արկղով քվեարկող ընտրողների ընտրողների (410), էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների՝ (537) թիվը՝ նշելով, որ ընտրողների ընդհանուր թիվն է  2 մլն 507 հազար 216-ը։ Նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736 ընտրող։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930