Հակառուսականության աննախադեպ ալիքի գեներացումը վկայում է նոր պատերազմի բարձր հավանականության մասին. Վահե Դավթյան

Քաղաքագիտության պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հակառուսականության այս աննախադեպ ալիքի գեներացումը վկայում է նոր պատերազմի բարձր հավանականության մասին։ ՀՀ «իշխանությունների» առջև իրենց արտաքին շեֆերի կողմից դրված է հստակ պրոպագանդիստական խնդիր պատերազմի դեպքում վերահաստատել այն դրույթը, որ Մոսկվան ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Այս ուղեծրի մեջ են տեղավորվում նաև վերջին շրջանում մակրո և մեզոմակարդակներում ընթացող պրոցեսները։

Մասնավորապես

Կարդացեք նաև

1. Պուտինն ու Էրդողանը Սոչիում փաստացի չկարողացան պայմանավորվածության գալ հացահատիկային գործարքի շուրջ։ Այսինքն՝ Անկարան այլևս հետաքրքիր չէ որպես միջնորդ Մոսկվայի և Արևմուտքի միջև։ Իսկ դա պոտենցիալ կոնֆլիկային իրավիճակ է։

2. Հայաստանին կանչում են ՆԱՏՕ։ Ու թեև դա դժվար թե տեղի ունենա տեսանելի ապագայում, միևնույն է, դա թույլ է տալիս ներքին լսարանին նոր տեղեկատվական կերակուր մատակարարել։ Գործ ունենք հերթական տեղեկատվական օպերացիայի հետ, որը շատ հստակ ձևակերպում կստանա պատերազմի դեպքում. «եթե 30 տարի ճիշտ աշխատեինք ՆԱՏՕ-ի հետ, այլ ոչ թե կապեինք մեր անվտանգությունը Ռուսաստանի հետ, լիովին այլ իրավիճակ կունենաինք»։

3. Պլանավորվում են համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններ, ինչը Մոսկվայի կողմից արդեն դիտվում է որպես երկրորդ ճակատի բացման սպառնալիք։

4. Ակտիվացել են թուրք-իրանական բանակցությունները քրդական գործոնի շուրջ հարց, որի շուրջ Թեհրանի ու Անկարայի շահերը ավելի շատ համընկնում են, քան բախվում։ Պատահական չէ, որ հենց այս հարցը Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպման լեյտմոտիվն էր։

5. Իրանը հերթական անգամ առաջարկում է Երևանին համատեղ զորավարժություններ անցկացնել։ Երևանը դեռևս լուռ է։

Հավանաբար, լուռ էլ կմնա՝ ձգտելով էապես խարխլել մեր երկու օրգանական դաշնակիցների` Ռուսաստանի և Իրանի նետ անվտանգային համագործակցության հիմքերը։

Տեսանյութեր

Լրահոս