«Պարզվել է՝ 38/53 ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը 136 ձայն է ստացել, իսկ ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ այստեղ քաղաքական ուժի օգտին քվեարկողներ չէին եղել»․ Շիրազ Մանուկյան

«Ուժեղ Հայաստանի» անդամ Շիրազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«38/53 ընտրական տեղամասում վերահաշվարկի արդյունքում պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան»-ը 136 ձայն է ստացել։

Իսկ ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ այստեղ քաղաքական ուժի օգտին քվեարկողներ «չէին եղել»։ 0 ձայն էր գրանցվել ԿԸՀ կայքում։

27/7 ընտրական տեղամասում էլ վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին 125 ձայն է ավելացել։ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել էին 10 ձայն։ Իրական թիվը 135 է։

Հատկանշական է, որ այս տեղամասում ՔՊ-ի 144 ձայնը նորմալ գրանցել են։»

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930