Որո՞նք են Թուրքիայի ամենաէլիտար շրջանները
Հրապարակվել է Թուքրիայի ամենաէլիտար շրջանների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուսումնասիրվել է 2022-ից սկսած ավելի քան 26 մլն տնային տնտեսության եկամտի չափը և մարդկանց կրթական մակարդակը։ Տվյալների համաձայն՝ Թուրքիայի ամենաէլիտար շրջանները հիմնականում գտնվում են Անկարայում ու Ստամբուլում։
Թուրքիայի ամենաբարձր սոցիալ-տնտեսական մակարդակ ունեցող շրջանները՝
Չանքայա (Անկարա)
Քադըքոյ (Ստամբուլ)
Յենիմահալե (Անկարա)
Բեշիքթաշ (Ստամբուլ)
Էթիմեսգութ (Անկարա)
Նիլյուֆեր (Բուրսա)
Բաքըրքոյ (Ստամբուլ)։

