Վրաստանն ու Չինաստանը անցել են «համապարփակ ռազմավարական գործընկերության փուլ
Վրաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության հռչակագրի ընդունումից գրեթե երեք տարի անց երկու երկրները հայտարարեցին, որ անցել են «համապարփակ ռազմավարական գործընկերության» փուլ՝ իրենց հարաբերությունները խորացնելու համար։
Այս որոշումը համընկավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում օրինագծի ընդունման հետ Վրաստանում չինական և ռուսական ազդեցությանը հակազդելու վերաբերյալ։
Ռազմավարական գործընկերությունը խորացնելու որոշման մասին հայտարարվեց Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի կապակցությամբ նախագահներ Սի Ձինպինի և Միխեիլ Կղավելաշվիլիի տարածած «շնորհավորական ուղերձներում»։

