Շատ էլ լավ են անում, որ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում. Վարդան Պետրոսյան

Երևանում երթ է կայանում հաջակցություն Ադրբեջանի կողմից կալանավորված Ռուբեն Վարդանյանի:

Երթի մեկնարկից առաջ դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պետական ու ռազմական գործիչների գերեվարմանն ու կալանավորմանը, նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանտերում պահվող մեր ռազմագերիներին՝ շեշտեց. «Դա Հայաստանի և հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործելու ձև է»:

Վարդան Պետրոսյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից այս ամենի հանդեպ խիստ և ուղղորդված վերաբերմունք պետք է լինի:

«Տղաներն արդեն երկու տարի այնտեղ նստած են, գյուղերից մարդիկ են վերցնում-բռնում տանում, բեսպրեդել. ինչ ուզում՝ անում են, և այդ անթույլատրելիությունն անպատժելիության զուգակցելով՝ հասնում ենք սրան:

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է: Հանգիստ ձերբակալելու են  Արցախի իշխանությանը, հետո երևի այնտեղից անգամ կարող են ասել՝ գիտեք, մենք պահանջում ենք, որ Երևանից կամ Գյումրիից այսինչ քաղաքական գործիչը գլուխը կախ գա ու մեզ հանձնվի»,- հավելեց նա՝  այս հարցում ՀՀ իշխանությունների գործողությունները համարելով անբավարար:

Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում արդարացի է ընդդիմության՝ իշխանության հրաժարականի պահանջը:

«Շատ էլ լավ են անում, ես թաքցնելու բան չունեմ.  պատերազմից հետո  իմ հարցազրույցում առաջարկեցի հրաժարական տալ, և հրաժարական տա, և հրաժարական տալ՝ առանց մենակ թողնելու իրենց ղեկավարին՝ խմբով հրաժարական տալ:

Ասողին լսող է պետք, ինչքան ասես»,- ամփոփեց Վարդան Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս