Չինաստանում աշխարհում առաջին անգամ խոզի մի քանի օրգան են փոխպատվաստել մարդուն

Չինացի գիտնականները խոզի լյարդ և երիկամներ են փոխպատվաստել պացիենտին, ինչը դարձել է կենդանու մի քանի օրգանների՝ մարդուն փոխպատվաստման աշխարհում առաջին դեպքը: Այս մասին հայտնում է հոնկոնգյան South China Morning Post թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

SCMP-ի տվյալներով՝ պացիենտը 53-ամյա տղամարդ էր։ Գիտնականների թիմը գլխավորում էին Գուանսիի բժշկական համալսարանի երկրորդ մասնաճյուղի հետազոտողները։

«Վիրահատությունից հետո օրգանները 53-ամյա տղամարդու մարմնում գործել են հինգ օր, այնուհետև հետազոտությունն ավարտվել է պացիենտի ընտանիքի ցանկությամբ»,- գրում է SCMP-ն։

Թիմի անդամների խոսքով՝ իրենց հետազոտությունը բացահայտել է վաղ իմունային և նյութափոխանակության առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել ապագա կլինիկական պրակտիկայում:

2025 թվականի հոկտեմբերին Journal of Hepatology ամսագրում հրապարակված հետազոտությանը հղումով տեղեկություն էր տարածվել, որ չինացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ պացիենտին փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդ։ Օրգանը չէր մերժվել աննախադեպ 38 օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930