Հեղափոխության ալիքով դարձան քաղաքապետ, վարչապետ, նախարար. Հայկ Մարության

«Դեռ օրն առջևում է։ Երևանցիներին խնդրում եմ գալ ու քվեարկել Երևանի ապագայի համար։ Ժողովրդի մոտ ընդհանուր ապատիա կա։ Ես քվեարկել եմ, որ կարողանանք հետ բերել այս իշխանությունների գողացած հույսը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Խոսելով այն մասին, որ Փաշինյանն իրեն անվանել է «վախկոտ դասալիք», Հայկ Մարությանը պատասխանեց` ինքը միայն մեկ հոգու` Սուրեն Պապիկյանին է հայտնել, որ իրենց ճանապարհները բաժանվել են, որ իրենց վարկի վրա ստվեր չընկնի, որ ապահովեն իրենց անվտանգությունը։

«Հանրայինի բանավեճին չեմ մասնակցել այն բանից հետո, երբ իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը իր եթերում սկսեց ինձ որակումներ տալ։ Ըստ էության նա իշխանության մաս է»,-ասաց Հայկ Մարությանը։

Իրենց հաղթանակի հավանականությունը Հայկ Մարությանը բարձր գնահատեց։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է կոալիցիաներ կազմելուն, վերջինս նշեց` քանի որ վստահություն ունեն, որ 50+ ձայն են հավաքելու, կոալիցիայի քննարկումներ չեն ունեցել։

«2018թ.-ի հեղափոխությունը պետք է լիներ։ Այն հասունացած էր։ Հեղափոխության ալիքով ես դարձա քաղաքապետ, ինչ-որ մեկն էլ` վարչապետ»,-ասաց քաղաքապետի թեկնածուն։

Մանրամասները` տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս