«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Առաջիկա ընտրությունները քաղաքական գաղափարախոսությունների, ռազմավարությունների ու ծրագրերի հետ գրեթե կապ չեն ունենալու: Այս ընտրությունները տեսակային ընտրություններ են: Մարդիկ ընտրելու են կա՛մ Հայաստանի գունավոր քարտեզի մակետով փաթեթավորված ադրբեջանական պարտադրանքը՝ ի դեմս ՔՊ-ի, կա՛մ քվեարկելու են դա թույլ չտալու համար իրական թվացող ցանկացած այլ առաջարկի օգտին:
«Փաշինյանի՝ Մոսկվա այցի հիմնական նպատակը Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալն էր և ոչ այնքան՝ ուղղակի «դաբրո» ստանալը,- 168․am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ մանրամասնելով,- Նիկոլ Փաշինյանի համար բոլոր աշխարհաքաղաքական և ռեգիոնալ խաղացողների վարքագիծը մոտավորապես հաշվարկելի և կանխատեսելի էր՝ բացի Ռուսաստանի դիրքորոշումից»։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։
Կուսակցական քարոզարշավի անվան տակ, վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարզերի փողոցները չափչփող ՔՊ-ականներն ուր գնում՝ թոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրությունն էին մտցնում քաղաքացիների աչքը։
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։
Ընտրությունները որքան մոտենում են, այնքան քաղաքական իշխանությունն ավելի լայն է բացում պետության գրպանները՝ իր քաղաքական խնդիրների լուծման համար։
Նախընտրական ողջ մթնոլորտն ու ընդդիմության մեծ մասի քարոզչական օրակարգը կառուցված է հունիսի 7-ին իշխանափոխության՝ համարյա արդեն իսկ կայացած փաստ լինելու թեզի շրջանառության վրա։ Այնպես չէ, որ դա ուղղակի դատարկ կարգախոս է։
Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը, հակառակ իր երգերի ու սրտիկների տրամաբանության, հանգիստ չի ընթանում․ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի նյարդային պոռթկումներն էլ, թերևս, վկայում են այդ մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։
Նիկոլ Փաշինյանը «նոր սեպտեմբերյան պատերազմի» և Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին իր այս վերջին օրերի հայտարարություններով «բացահայտում է իր իշխանության վերարտադրման դիվային մոտիվը»։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
21.5 միլիոն դոլար թիմակիցներին՝ հավատարմության համար
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է:
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանն է։ Լիդյան հնգամսյա կալանքից ազատվել է նախորդ տարի նոյեմբերին. պայքարի գործով միակ կին մեղադրյալն էր։
2021-ին ՔՊ-ն ընտրություններին մասնակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի խոստումներով։ Այսօր ՔՊ-ի ղեկավարը զբաղված է Հայաստանում ադրբեջանցիների իրավունքների իրացման քարոզչությամբ, իսկ Շուշի ու Հադրութ անվանումներն առաջիկայում կարող են արգելվել օրենքով։
Նրանց ընտրական առաջարկն ընդունելով՝ մարդիկ թույլ են տալու, որպեսզի ավտոբուսային խրախճանքը շարունակվի, պայմանով, որ դրանից հանրությանը նետված սննդային մնացորդները թափվելու են պլպլան ասֆալտին։
Մինչև նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը, Արդարադատության նախարարը և առհասարակ ՔՊ-ականները հստակ չէին ասում, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Անցնող հինգշաբթի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (ISA), Քաղաքական սոցիոլոգիայի հետազոտական կոմիտեի անդամ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն է։
Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ սեփական անցյալը չուրացող և ինքնությունը պահպանող ինքնիշխան Հայաստա՞ն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան», որտեղ մեզ կստիպեն փոխել մեր Սահմանադրությունը և քանդել մեր ինքնության հիմնասյուները։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը. այս մասին քիչ առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր «Հայաստան» դաշինքի համագումարի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի շատ երկրներում է դեգերել, բայց, ի վերջո, վերադարձել է Հայաստան, քանի որ չի պատկերացրել, թե բացի Հայաստանից, ուրիշ որտեղ կարելի է ապագա կառուցել։
Երեկ Փարիզում հնչած Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի (ՓՄՌ) տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», նշանակալի քաղաքական ազդակ է։ Եվ հարցը չի վերաբերում միայն բովանդակությանը։
«Մեր տարածաշրջանն ուղղակիորեն պայթում է»,- 168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ այս ֆոնին Հայաստանում ունենք ուրախ ավտոբուսում տժժացող և դիսկոտեկ պարող իշխանություն։
Փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ 2023-ից մինչև այս տարվա փետրվարի 5-ը Արցախի Հանրապետությունից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Ընտրություններից առաջ անցել են գյուղացիներին կաշառելու գործին։ Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը տարիներ շարունակ տապալելուց հետո, ընտրություններից առաջ կրկին որոշել են այն ծախել գյուղացիների վրա։
Իշխանությունը կորցնելու օրեցօր մեծացող վտանգը ստիպեց Նիկոլ Փաշինյանին թոշակները հապճեպ բարձրացնելու որոշում կայացնել։ Չլիներ այդ վտանգը, թոշակները չէին բարձրացնի։ Բարձրացնող լինեին, բյուջեն ընդունելուց կբարձրացնեին։ Ընդամենը 2 ամիս առաջ են ընդունել բյուջեն ու դրա համար գումար չեն նախատեսել. 2 ամիս հետո որոշում են բարձրացնել թոշակները։
Արդեն երկրորդ շաբաթն է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ մեկնում է մարզեր՝ քարոզարշավի։ Ճանապարհին էլ կարկանդակ ու կուկուռուզ են ուտում, նկարահանում ու տարածում։ Իշխանության սկսած այս քարոզարշավի ժամանակ ՔՊ-ականները կարծես թե մոռացել են իրենց հակաեկեղեցական արշավը։
Տարբեր կազմակերպություններ վերջին շաբաթներին հրապարակային կամ փակ հարցումներ են իրականացնում՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, նախընտրական տեղաշարժերը գնահատելու, քաղաքական ուժերի դիրքավորումը հստակեցնելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։