ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՐՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ՝ ԻՆՔԸ ՉԼԻՆԻ՝ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։

Զրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է նախընտրական իրողություններին, ներքաղաքական ու տնտեսական հեռանկարներին, իշխանությունների կողմից թոշակների, պարգևավճարների տեսքով տրվող նախընտրական բոնուսներին և տարածաշրջանային անկայունությանը։

Քանի որ իշխանությունների նախընտրական արշավը չի անցնում առանց միջադեպերի, և վերջին դրվագը Սուրբ Աննա եկեղեցում կատարվածն է, որի հետևանքով երկու դպրոցահասակ տղաներին ձերբակալեցին և նրանցից մեկին նույնիսկ կալանքի համար դատարան են տարել, 168am-ը նախ այս առնչությամբ լսեց Դավիթ Անանյանի տեսակետը։

Կարդացեք նաև

«Այսօրվա իշխանությունների քարոզարշավի տրամաբանությունը ինչո՞ւմն է կայանում․ անմիջական շփումներ ժողովրդի հետ, և այն իշխանությունը, որը բազմաթիվ ավտոմեքենաներով, պահնորդներով և ոստիկանության ուղեկցությամբ է շրջում, այս ֆորմատից ելնելով՝ պետք է գոնե բեմականացնի այսպիսի շփում ժողովրդի հետ։ Ինքն այս պարագայում արդեն ոչ շահեկան վիճակում է գտնվում․ ժողովուրդն անմիջականորեն շփման ժամանակ արտահայտում էր իր իրական դիրքորոշումը, ասում է, թե ինչպիսի վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների հանդեպ։

Ու շատ դեպքերում այնպես է լինում, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հարողը կամ պոտենցիալ ընտրողը, երբ հարցեր են բարձրացնում, անձնական վիրավորանք են ընդունում։ Սկսում է հոխորտալը ժողովրդի վրա, սկսում է ջղայնանալ»,- միջադեպերի խորքային պատճառներն այսպես պարզաբանեց Դավիթ Անանյանը։

Ընդդիմության անելիքների, կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ նա նկատեց, որ, ի տարբերություն նախկին ժամանակաշրջանների, այսօր կոնսոլիդացիան, թերևս, առկա է։ Ըստ նրա, այժմ այդ կոնսոլիդացիան 4 բևեռի շուրջ է։

«2-րդ նախագահի «Հայաստան» դաշինքն է, «Ուժեղ Հայաստան»-ն է՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, «Առաջարկ Հայաստանին»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ և «Միասնության թևեր»-ը՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ․ կարծեք թե, այս 4 ընդդիմադիր քաղաքական ուժերը, միավորներն են, որոնք որ համախմբելու հավակնություններ ունեն,- նշեց նա՝ հավելելով,- Եվ իրար հետ որոշակի օրակարգի շուրջ պայմանավորվածությունների պոտենցիալ կա, հետևաբար, այս տարվա 2026 թվականի ընտրություններն արմատապես տարբերվում է 2021-ի ընտրությունների նախաշեմին տիրող իրավիճակից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031