ԱԺ-ում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, երբ անդրադարձավ Արցախից բերված ապօրինի զենք և զինամթերքին և հորդորեց դրանք կամավոր հանձնել, իր խոսքի սկզբում նախ ասաց՝ Արցախի Հանրապետություն, այնուհետև շատ արագ «շտկեց»՝ ասելով Լեռնային Ղարաբաղ։
ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ, Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ քաղաքացիները համոզված են եղել, որ հաղթելու է ՔՊ-ն, դրա համար էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում Պապոյանը նաև համոզված բացառել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:
Հուլիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Հայաքվեի» նախագիծը պատերազմի հրձիգ է:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսվելու Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որն անցնում է Անի համայնքի մի շարք բնակավայրերի տարածքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով:
«Այս օրենքն ընդունելուց հետո 1 տարվա ընթացքում դրամային հիփոթեքային վարկերը 3 տոկոսով կավելանան, կապրենք՝ կտեսնենք»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիմակցի՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի առաջարկած օրենքի նախագծին:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն են։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի վերաբերյալ տարբեր սցենարներ են հնարավոր, թեպետ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձևաչափով ու ինչ ժամկետներում կստորագրվի խաղաղության պայմանագիրը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարի ժամանակ վարչության անդմաների ընտրության ժամանակ արտառոց որևէ բան չի եղել, այլ սովորական վերահաշվարկ են արել։