Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով 29 կմ ճանապարհի ասֆալտապատումը ՏԿԵ նախարարությունն այս տարի ավարտին կհասցնի

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսվելու Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որն անցնում է Անի համայնքի մի շարք բնակավայրերի տարածքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով:

ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ նշված ճանապարհահատվածը 29 կիլոմետր է, և այնտեղ աշխատանքները սկսվել են նախորդ տարի, եղանակային պայմաններով պայմանավորված՝ դադար էր տրվել, բայց արդեն մի քանի օր է՝ աշխատանքները վերսկսվել են.

«Հիմա որոշակի բետոնային աշխատանքներ են անում, որպեսզի նաև ճանապարհի պատվածքի վրա շարունակեն աշխատանքները: Առաջիկայում մեր բնակիչները կտեսնեն, որ ակտիվ փուլ է մտնում, և այդ 29 կիլոմետր ճանապարհը մեր աշխատանքների մեջ է, և շարունակում ենք իրականացնել: Նախորդ տարի մոտ 2.5 կիլոմետր ասֆալտապատվեց, մնացածն այս տարի կարվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս