Հայաստանը քիթը բարձր պահի, որ քեզ պես ապիկարը Հայաստանի տնտեսության պատասխանատո՞ւն է. Դավիթ Անանյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարել է. «2017 թվականի համեմատ՝ Հայաստանի տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով. սա ահռելի  աճ է, սա նշանակում է, որ տարեկան 6.1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել»։

ՔՊ-ական Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ իր հերթին՝ օրեր առաջ ցնծում էր Ֆեյսբուքում. «Քիթդ միշտ բարձր Հայաստան ջան։

5,9% տնտեսական աճ 2024-ին։ 10 տրիլիոնի շեմը անցանք։ Ուշադրություն դարձրեք, թե որտե՞ղ էինք 2017-ին ու ինչպես տնտեսությունը չէր աճում 2013-2017 հատվածում»։

«Չէի ուզի անդրադառնալ այն մարդկանց հայտարարություններին, ովքեր տնտեսությունից ոչինչ չեն հասկանում։ Իհարկե, 10 տրիլիոնի շեմն անցել են, բայց ինչպես ասում են, «լյա՞րդդ ոնց է, լյարդդ»։ Այսինքն՝ տնտեսության կառուցվածքդ ցույց տուր, տնտեսությունդ ինչի՞ց է կառուցված։ Կառուցվածքային առումով, ցավոք սրտի, մեր տնտեսությունը շատ վատն է։ Ասենք՝ էդ ոսկին էլ պրծավ, որ արտահանեք, ի՞նչ եք անելու։

Կարդացեք նաև

Վարկ են վերցնում՝ աշխատավարձ տալու համար։ Էդ սուբյեկտը՝ Գևորգ Պապոյանը, ով վերջերս էլի ընկավ սկանդալի մեջ պետական պարտքի հետ կապված իր հայտարարություններով, չի հասկանում, որ 12 միլիարդ 842 միլիոն ԱՄՆ դոլար պարտքի մասին տեղեկությունը  հրապարակել է Ֆինանսների նախարարությունը և Վիճակագրական կոմիտեն։ Ինչի՞ Հայաստանը քիթը բարձր պահի, որ քեզ նման ապիկար տնտեսական քաղաքականություն իրականացնող ղեկավար ունի՞»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։

2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։

Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։

Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս