ՌԴ-ի «ինադու» ՀՀ-ն գործարարներին կուղղորդի դեպի Մեծ Բրիտանիա և ԵՄ

Հայաստանի կառավարությունը որոշել է հայ տնտեսվարողների համար լայն բացել Եվրոպայի դռները՝ այդ դռնից ներս մտնելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին Հայաստանի բյուջեից հատկացնելով հսկայական սուբսիդիաներ։

Խոսքն այս դեպքում Կառավարության ընդունած չզեկուցված մի նախագծի մասին է, որով նախատեսվում է բյուջեից տարեկան 15 միլիարդ դրամ սուբսիդիա հատկացնել այն գործարարներին, որոնք իրենց արտադրանքը Հայաստանից կարտահանեն Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և ԵՄ անդամ երկրներ։

Ըստ Կառավարության հիմնավորման՝ այս որոշումը կօգնի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կախված չլինի մեծամասամբ Ռուսաստանից. տեղի կունենա տնտեսական դիվերսիֆիկացիա։

Արդյոք հայ տնտեսվարողները կկարողանա՞ն իրենց արտադրանքը Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ երկրներ արտահանելու փոխարեն՝ արտահանել Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա, արդյոք բրիտանացուն և իռլանդացուն հետաքրքրելո՞ւ է հայկական արտադրանքը, և ինչպե՞ս են հայ գործարարները կարողանալու նվաճել եվրոպական շուկաները՝ Կառավարության ընդունած որոշումից տեսանելի չէ, փոխարենը՝ տեսանելի են այն խնդիները, որոնք մատնանշել է Ֆինանսների նախարարությունը։

Կարդացեք նաև

Եվ այսպես՝ Ֆիննախից Էկոնոմիկայի նախարարությանը հարց են ուղղել՝ տարեկան 15 միլիարդ դրամը որտեղի՞ց եք հայթայթելու՝ արտահանողներին հատկացնելու համար։

Հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, թե կկրճատեն տեքստիլ արդյունաբերության խթանման համար պետբյուջեից հատկացված գումարները։

Ֆինանսների նախարարությունից Գևորգ Պապոյանին հիշեցրել են, որ դա հնարավոր չէ, քանի որ տեքստիլ արդյունաբերության զարգացմանը եթե 2024-ին նախատեսված է եղել 309.6 մլն դրամ, ապա 2025 թվականին այդ գումարը շատ ավելի քիչ է՝ 257.8 մլն դրամ:

Ուստի Պապոյանին առաջարկել են 15 միլիարդը հայթայթելու այլ աղբյուրներ փնտրել։

Բացի այդ՝ Ֆիննախից դեմ են բոլոր տնտեսվարողներին սուբիդիաներ տալու գաղափարին և Պապոյանի ղեկավարած գերատեսչությանն առաջարել են աջակցություն ստանալու համար հստակ չափանիշներ մտածել՝ բյուջեի փողերը չմսխելու համար։

Հաշվի առնելով այն, որ ծրագրի նպատակն արտահանման խթանումն է դեպի Եվրոպական միության անդամ պետությունները և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը՝ Ֆինանսների նախարարությունից առա­ջար­կել են՝ նախ, առաջինը՝ աջակցել միայն այն արտահանողներին, որոնք իրենց ավանդական շուկաների փոխարեն կարտահանեն նոր շուկաներ (որպես չափանիշ կարող է դիտարկվել նախորդ տարիների իրենց արտահանման աշխարհագրությունը)։

երկրորդ՝ ավանդական շուկաներ արտահանելու դեպքում դիտարկել նախորդ տարվա համե­մատությամբ արտահանման ծավալների աճը (օրինակ՝ 20 տոկոս, ինչպես նշված է նախագծի հիմնավոր­ման մեջ)։

Վերջում՝ ֆինանսների նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությանն աջաջարկել է ձեռնպահ մնալ բյուջեով չնախա­տես­ված՝ հավելյալ ֆիսկալ պարտավորություններ ստանձնելու հարց առաջացնող այս նախագծից, որովհետև դրանք ենթադրում են բյուջեի համար նոր բեռ այն պարագայում, երբ չկան մշակված հստակ չափորոշիչներ, և պարզ չէ, թե ով ինչի համար է պետբյուջեից ստանալու գումարներ։

Տեսանյութեր

Լրահոս