«Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, գնում ենք նաև ռազմավարական գործընկերության». Գևորգ Պապոյան

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների քաղաքականության վերլուծությունը շատ անշնորհակալ գործ է։ Կներեք, ամենայն հարգանքով, բայց ես երբեք լուրջ չեմ վերաբերվել նման լուրջ տեքստերի, թե, օրինակ, ի՞նչ կլինի, եթե այս մեկն այստեղ հաղթի, այն մեկը՝ այնտեղ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Միացյալ Նահագներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին։

Գևորգ Պապոյանը նաև ընդգծեց՝ «ավելի լավ է մենք մեր գործերով զբաղվենք, ամերիկացիներին էլ թողնենք հանգիստ»։

Այդուհանդերձ լրագրողները հարցը պնդեցին, թե ԱՄՆ-ում Հանրապետականների իշխանության գալն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչին ի պատասխան՝ Գևորգ Պապոյանն ասաց՝ Միացյալ Նահանգներն իր օրակարգով պետություն է՝ հզոր ինստիտուտներով։

«Հարգելի գործընկերներ, դուք հիմա ինձ դրդում եք, որ ես սիրողական պատասխաններ տամ։ Նման սիրողական վերլուծություններ ով ասես՝ ամեն օր տալիս է։

Կարդացեք նաև

Մեր առաջնահերթություններն Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր կնքելն է, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանում խաղաղություն հաստատելն է, դրա պայմաններում տնտեսության շարունակական աճի ապահովումն է։ Մնացած մասով ոչ մի բան էլ չի փոխվել, ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա։ Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք նաև ռազմավարական գործընկերության, դրա մասին նաև թուղթ կա ստորագրված։ Ես վստահ եմ, որ ոչ մի բան էլ չի փոխվելու, այդպիսի լավ ու ջերմ հարաբերությունները մնալու են»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930