Գևորգ Պապոյանը ցինիկ ծիծաղով հրճվում է, երբ առաջարկում են ԼՂ-ի փոխարեն՝ ասել Արցախ

ԱԺ-ում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, երբ անդրադարձավ Արցախից բերված ապօրինի զենք և զինամթերքին և հորդորեց դրանք կամավոր  հանձնել, իր խոսքի սկզբում նախ ասաց՝ Արցախի Հանրապետություն, այնուհետև  շատ արագ «շտկեց»՝ ասելով Լեռնային Ղարաբաղ։

Այսօր  ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով ՆԳ նախարարին՝ փորձեց ճշտել, թե ինչու  ՆԳ նախարարն օրեր առաջ խորհրդարանի դահլիճում  Արցախի Հանրապետությունը ձևակերպումը շատ արագ փոխեց Լեռնային Ղարաբաղով։

«Կուզեի իմանալ, որևէ հանձնարարական կա՞»,- հետաքրքրվեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան՝ Վահե Ղազարյանը պատասխանեց, որ չկա։

Պատգամավորի ճշտող հարցին՝ այսինքն՝ հիմա հանգիստ կարո՞ղ է ասել՝ Արցախի Հանրապետություն, մինչ Վահե Ղազարյանը փորձում էր միացնել բարձրախոսը և պատասխանել հարցին, նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանն ինքը շտապեց ասել՝ Արցախի Հանրապետություն,  չթողնելով Վահե Ղազարյանին պատասխանել իրեն ուղղված հարցին: Ավելին, Անդրանիկ Քոչարյանը հարկ համարեց կրկնել՝  Արցախի Հանրապետություն, հետո էլ  հարցրեց՝ որևէ խնդիր կա՞։

Կարդացեք նաև

Ինչից հետո Անդրանիկ Քոչարյանի կողքին նստած Գևորգ Պապոյանը սկսեց ծիծաղել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս