Պայմանագրի կնքումից հետո՝ իրատեսական եմ համարում Ադրբեջանի տարածքով հիմնական փոխադրումները. Պապոյան

«Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը, բնականաբար, իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում  հիմնական բեռնափոխադրումները»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելու ՌԴ առաջարկին:

Նշենք՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Վերին Լարսի» անցակետով երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ ճանապարհի վերանորոգման պատճառով բարդանալու է, և խորհուրդ է տվել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։

Իշխանական պատգամավորը նաև վստահեցրեց՝ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի հարմար են, ճանապարհն ավելի կարճ է:

«Նախկինում՝ ԽՍՀՄ ժամանակներում, այդ ճանապարհն է գործել, և, բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ-ում ավելանալու է, որովհետև ճանապարհը կարճ է, ռիսկերով ավելի քիչ, և այլն»,- հավելել է իշխանական խմբակցության պատգամավորը՝ շեշտելով, որ առանց խաղաղության պայմանագրի դա հնարավոր չի համարում։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս