Քաղաքականություն չեմ խաղացել, քաղաքական դիվիդենտներ չեմ քաղել. մնացել եմ պայքարի մեջ. Բագրատ սրբազան

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը  նշեց, որ բարձրագույն պատասխանատվությամբ է կանգնել Սրբազան պայքարի ակունքներում, չի նստել և սպասել, որ իր փոխարեն ուրիշը պիտի գործի, վերլուծություններ անելով չի ինքնաբավարարվել, չի քննադատել նրանց, ովքեր պայքարել են և վերջում որոշել՝ հիասթափված են:

«Քաղաքականություն չեմ խաղացել և քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել, և ամենից փորձել քաղաքական դիվիդենտներ քաղել, ու, այսպես կոչված, մաքուր նկարագրով մնալ՝ դառնալով իրադարձային գործիչ, ով սպասում է հարմար առիթի, որ ուրիշի հաշվին փորձի խցկվել խորհրդարան կամ այլուր»,- շարունակեց նա՝ կոչ անելով բոլոր քաղաքական և այլ հավակնություններ ունեցողներին թոթափել իրենց վրայից հավակնությունների բեռը:

Ըստ նրա՝ իշխանափոխությունն այս պայքարում կարևոր, բայց փոքր բաղադրիչ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս