Անդրանիկ Քոչարյանն ո՞վ է, Գյումրիում եղե՞լ է. մորուք է պահել, որ չճանաչե՞ն. Բագրատ սրբազան
«Այսօրվա մեր ուղերձը ինքնամաքրման և մեր ճանապարհը շտկելու, մեր կորուստները վերականգնելու, հետ բերելու սկիզբը պետք է դառնա»,- այս մասին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով Արցախի անկախության օրվա մասին։
Սրբազանի խոսքով՝ ամբողջական ուժի հավաքագրմամբ ու ներդրմամբ պետք է հասնել կորուստների վերականգնմանը՝ պետությունը նպատակ և օրակարգ պետք է ունենա։
«Դժբախտաբար, այսօր պետությունը ո՛չ նպատակ, ո՛չ էլ օրակարգ ունի։ Այն, ինչն այսօր սահմանված է, պարզապես նպատակ ունի մարդկանց մղել անզորության, անելանելիության, նվաստացման, ոչ մի տեղ տանող ճանապարհով անընդհատ թշնամի օրակարգով շարժվելու, անընդհատ հեծանիվ քշելու ու «լավ» ապրելու»,- նշեց սրբազանը։
Լրագրողի հարցին՝ իր խոստումը՝ Ոսկեպարով Արցախ գնալը, ուժի մե՞ջ է, Բագրատ սրբազանն ասաց, որ 18 տարեկանից Ոսկեպարով Արցախ գնալու մասին խոսում է։
Թե ինչպե՞ս է դա պատկերացնում, սրբազանը կտրուկ պատասխանեց՝ քայլելով։
Հաջորդ հարցին՝ Արցախն ազատագրվելո՞ւ է, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ Աստծո կամոք։
«Քիչ առաջ նշեցի, որ պետությունը պետք է ունենա նպատակ և օրակարգ, երբ սահմանվի օրակարգ ու նպատակ, ամեն ինչ էլ հնարավոր է։ Այնպես որ, աշխարհն անհնարիության մասին չէ, այլ հնարավորությունների։ 90-ականներին որևէ մեկը չէր հավատում Արցախի գոյությանը, բայց եղավ։
Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը պետք է իշխանազրկվի, սա խնդիր է մեր առջև դրված և պետք է լուծվի»,- հավելեց նա։
Լրագրողը նաև սրբազանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, երբ ասում էր, որ իր մեքենան, որն իրեն նվիրել էին հոգևոր ծառայություն իրականացնելու համար, մսխեց ու նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, Բագրատ սրբազանը նախ հետաքրքրվեց.
«Ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, Մեղրիի հետ կապ ունի՞, Գյումրիում ապրե՞լ է, մորուքը պահել է, որ չճանաչե՞ն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում